Ինչպես են ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության անդամները Ստրասբուրգից հասել Երևան՝ ձերբակալված 3 պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու. «Հրապարակ»

Լուրեր

18.11.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.11.2026 | 23:16
Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է մարզչական աշխատանքի
18.11.2026 | 23:03
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International
18.11.2026 | 22:51
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
18.11.2026 | 22:35
Հայ մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
18.11.2026 | 22:21
ՌԴ-ն Լեհաստանի տարածքում դիվերսիա էր ծրագրել՝ պատասխանատվությունը Կիևի վրա բարդելու համար․ Rzeczpospolita
18.11.2026 | 22:08
Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, մնացածն ի՞նչ կապիկություն է․ Միրզոյանը՝ Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 21:55
Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
18.11.2026 | 21:44
Պայմանագրային զինծառայող է մահացել
18.11.2026 | 21:35
Իսրայելի խորհրդարանը նոր խոսնակ ունի․ նրան աջակցում են Նեթանյահուի հակառակորդները
18.11.2026 | 21:24
Կոտայքի մարզում վթարային ջրանջատում կլինի
18.11.2026 | 21:13
GTA VI-ը պաշտոնապես թողարկվել է
18.11.2026 | 21:00
Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելուց խոսեց՝ բարձրացնելով Պուտինի հետ սակարկության գինը․ Նարինե Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 20:50
ՀՀ-ն 250 մլն եվրոյի նոր վարկ է վերցնում
18.11.2026 | 20:40
Էդուարդ Բաբայանը՝ «Գործարար»-ի ցուցակով․ ով ում հետ է բացառում կոալիցիան Աբովյանում
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Սերժ Սարգսյանը մինչև վերջին պահը դիմադրել է` չի ցանկացել հրաժարական տալ: Ավելին՝ կիրակի հետ են կանչել գործուղումների մեկնած պատգամավորներին, որ երկուշաբթի ԱԺ-ն արտահերթ նիստ գումարի ու «ՔՊ»-ի ձերբակալված 3 պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկի։

 ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամները փորձությունների են ենթարկվել․ Կարինե Աճեմյանը, Միքայել Մելքումյանը, Արմեն Ռուստամյանը, Էդմոն Մարուքյանը, Նաիրա Զոհրաբյանը, Սամվել Ֆարմանյանը և Ռուստամ Մախմուդյանը Ստրասբուրգ էին մեկնել՝ ապրիլի 22-28-ը նստաշրջանին մասնակցելու, բայց, Ստրասբուրգ հասնելով, չեն էլ հասցրել անգամ տեղավորվել հյուրանոցում, անմիջապես զանգել են, հետ կանչել նրանց։

Եվ քանի որ կարճ չվերթ չի եղել, նրանք Ստրասբուրգից Ֆրանկֆուրտ, ապա Մոսկվա-Երևան չվերթով մեծ դժվարությամբ հասել են տեղ։ Ճակատագրի հեգնանքով՝ այս օրերին Ֆրանսիայի երկաթուղին գործադուլ է անում, և պատգամավորները գնացքով Ֆրանկֆուրտ հասնելու համար ստիպված են եղել կայարանից կայարան ոտքով երկար քայլել ու հոգնած-ջարդված հասնել Հայաստան, որտեղ նրանց մի նոր տանջանք էր սպասվում։

Բայց երկուշաբթի, մինչ սպասելիս են եղել արտահերթ նիստ հրավիրելու Սերժ Սարգսյանի որոշմանը, հրապարակվել է նրա հրաժարականը։ Երևան է վերադարձել նաև ՆԱՏՕ-ի սեմինարին մեկնած Կորյուն Նահապետյանը՝ Սամվել Ալեքսանյանի քրոջ փեսան»։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: