Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է կազմակերպել Պուտինի ու Զելենսկու հանդիպումը

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Անկարան հույս ունի համաձայնեցնել Ռուսաստանի ու Ուկրաինայի նախագահների շուտափույթ հանդիպման ժամկետը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  լրագրողների հետ զրույցում, գրում է «Անադոլու» գործակալությունը։

«Ես վճռական եմ տրամադրված նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ նոր զրույցի հարցում։ Մեր նպատակն է հնարավորինս շուտ կազմակերպել հանդիպում Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի ղեկավարների միջև։ Այս մասին ես հստակ կասեմ երկու առաջնորդներին»,-ասել է Էրդողանը։

Նա հույս է հայտնել, որ կհաջողվի համաձայնեցնել Պուտինի և Զելենսկու  հանդիպման ժամկետը։

«Մենք պատրաստ ենք ապահովել անհրաժեշտ հարթակը։ Ելնելով այն վստահությունից, որ Պուտինն ու Զելենսկին ունեն Թուրքիայի նկատմամբ՝ մենք հույս ունենք դրական արդյունքի վրա»,- ընդգծել է Էրդողանը։

Անդրադառնալով Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին՝ Էրդողանն ասել է, որ Թուրքիան պատրաստ է դառնալ երաշխավոր երկրներից մեկը։ Անկարան դրական է ընկալում նման նախաձեռնությունը, սակայն ըստ նրա՝ անհրաժեշտ է մանրամասն վերլուծություն։

Էմմա Չոբանյան