Ռուսական զորքերը ոչ թե դուրս են գալիս, այլ վերադիրքավորվում են․ Ստոլտենբերգ

Լուրեր

16.09.2026 | 16:54
Քաղցրաշենի մանկապարտեզի շենքում օձ է նկատվել․ երեխաներին տարհանել են
16.09.2026 | 16:48
Գոռ Մինասյանի պաշտպանները հակադարձում են ՔԿ-ին՝ վիճարկելով թրաֆիքինգի մեղադրանքի հիմքերն ու կալանավորման ընթացքը
16.09.2026 | 16:45
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ հութիները թիրախավորել են Մեքքան
16.09.2026 | 16:44
«ԵՄ-ն կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում». Լավրով
16.09.2026 | 16:39
Մոսկվայում քրեական հեղինակությունը քաշեց իմ ձեռքից, Հայկ Սարգսյանի ընկերն էր. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:37
Արման Ծառուկյանը պատմել է՝ որն է եղել իր վճարած ամենամեծ թեյավճարը
16.09.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 16:29
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանին
16.09.2026 | 16:20
Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչին ռազմական հանցագործությունների համար դատապարտվել է 25 տարվա ազատազրկման
16.09.2026 | 16:10
Քաղաքացիների միլիոնավոր տվյալների հնարավոր արտահո՞սք․ պաշտոնական կառույցների արձագանքները հակասում են 
16.09.2026 | 16:02
Խոսել եմ Հաջիևի հետ. Ալեն Սիմոնյանը` Գանձասարի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:53
FIA-ն ներկայացրել է Ֆորմուլա-1-ի օրացույցը 2027-ին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 15:44
Դատախազությունը պահանջում է Ապարանի շուրջ 16 հա հողատարածքներ վերադարձնել համայնքին
16.09.2026 | 15:35
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին
16.09.2026 | 15:28
Մինսկն ազատ է արձակել 25 քաղբանտարկյալի․ ի պատասխան՝ ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական 2 ընկերությունների դեմ պատժամիջոցները
Բոլորը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը սպասում է, որ Ռուսաստանից  հարձակողական նոր գործողություններ կլինեն, որոնք «ավելի շատ տառապանքներ կբերեն»։ Այս մասին հաղորդում է CNN-ը։

Ստոլտենբերգն ասել է, որ  հետախուզական տվյալների համաձայն՝ ռուսական ստորաբաժանումները ոչ թե նահանջում են, այլ վերադիրքավորվում։ «Ռուսաստանը փորձում է վերախմբավորվել, համալրել և ուժեղացնել իր հարձակումը Դոնբասի տարածաշրջանում։ Միաժամանակ, Ռուսաստանը շարունակում է ճնշումը Կիևի և այլ քաղաքների վրա։ Մենք լսել ենք վերջին հայտարարություններն այն մասին, որ Ռուսաստանը նվազեցնում է ռազմական գործողությունները Կիևի շուրջ և Ուկրաինայի հյուսիսում։ Սակայն Ռուսաստանը պարբերաբար ստում է իր մտադրությունների մասին, ուստի՝ մենք կարող ենք Ռուսաստանի մասին դատել միայն իր գործողություններով, այլ ոչ թե խոսքերով»,-ասել է Ստոլտենբերգը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել Մոսկվային «վերջացնել այս անիմաստ պատերազմը, դուրս բերել իր բոլոր զորքերը և բարեխիղճ բանակցություններ վարել»։

Էմմա Չոբանյան