Տիգրան Ավինյանը՝ Երևանի քաղաքապետի ՔՊ-ի թեկնածու

Լուրեր

06.11.2026 | 12:07
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 12:05
Համոզված եմ՝ առաջիկայում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:50
Էդգար Շաթիրյան, Վլադիմիր Վարդանյան․ Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածուները կրկին նույն անձինք են
06.11.2026 | 11:46
«Գարեգին Բ-ի գործով Արման Սարոյանը և մեղադրողները չէին ներկայացել,միտում ունեն ձգձգելու քննությունը»․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:38
Մարդիկ ունեն պետությունը ատելու հիշողություն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:25
Փաշինյանը պատասխանում է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի մասնակիցների հարցերին․ ՈւՂԻՂ
06.11.2026 | 11:19
29 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը վերսկսել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում նոր հուշարձանների ընդգրկման գործընթացը
06.11.2026 | 11:11
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 11:08
ՀԲՖ նախագահը քննարկում է ունեցել ՖԻԲԱ Եվրոպայի նախագահի հետ
06.11.2026 | 11:06
Միածինը միամիտ չէր և գիտեր՝ որտեղ իջներ․ Նիկոլ Փաշինյանը՝ հայերի ինքնության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:00
Արմավիրի մարզում ավազի ապօրինի արդյունահանմամբ պետությանը պատճառված ավելի քան 22,5 մլն դրամի վնասը վերականգնվել է
06.11.2026 | 10:52
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, թե հաջորդ շաբաթ ՀՀ-ին ՀԱՊԿ-ում կարող են զրկել ձայնի իրավունքից
06.11.2026 | 10:40
Կառլեն Մկրտչյանը ևս դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 2 մլն դրամ
06.11.2026 | 10:35
Փաշինյանը բանախոսությամբ է հանդես գալիս «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ին․ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 10:29
Ծանրամարտի ԱԱ. Պայքարի մեջ է մտնում Եվրոպայի եռակի չեմպիոն Գարիկ Կարապետյանը
Բոլորը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կողմից որոշում կա, որ Երևան քաղաքի առաջիկա ՏԻՄ ընտրություններում կուսակցության ցուցակը գլխավորելու է նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը․ նա լինելու է իշխող ուժի քաղաքապետի թեկնածուն։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց իշխող կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը։ Ըստ նրա՝ Ավինյանն առաջիկայում կնշանակվի Երևանի փոխքաղաքապետ, ապա՝ կգլխավորի ընտրական ցուցակը։ Երևանի ավագանու ընտրություններն անցկացվելու են 2023 թվականին, իսկ մինչ այդ, թե երբ է Ավինյանը նշանակվելու փոխքաղաքապետ, հայտնի չէ։ «Եթե վարչությունը նման որոշում է կայացրել, ապա դա նշանակում է, որ Տիգրան Ավինյանը համաձայն է»,- ասաց Ալեքսանյանը։

Վերջինից հետաքրքրվեցինք՝ բացի Ավինյանից, քաղաքապետի այլ թեկնածուներ եղե՞լ են․ «Չեմ կարող նման մանրամասներ հայտնել, եթե նույնիսկ իմանայի էլ՝ չեմ կարծում, որ կոռեկտ կլիներ պատասխանել»։

Մեր ճշտող հարցին ի պատասխան Ալեքսանյանն ասաց, որ իշխող ուժը գործող քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հետ որևէ տարաձայնություն չունի, ավելին՝ նրանք լավ հարաբերություններ ունեն․

«Տիգրան Ավինյանը մյուս ընտրությունների մեր քաղաքապետի թեկնածուն է, իսկ գործող քաղաքապետը՝ Հրաչյա Սարգսյանը, միանշանակ ունի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ողջ թիմի աջակցությունը»,- նշեց Վահագն Ալեքսանյանը։

Արփի Հակոբյան