ԱՄՆ դեսպանը հանդիպել է ՀՀ արդարադատության նախարարի հետ
Քաղաքականություն
31.03.2022 | 17:40Մարտի 24-ին դեսպան Թրեյսին հանդիպել է ՀՀ արդարադատության նախարար Անդրեասյանի հետ՝ քննարկելու արդարադատության բարեփոխումների շուրջ հայ-ամերիկյան գործակցության հետագա ամրապնդման ուղիները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։
Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել իրավապահ հաստատությունների բարեփոխման, ինչպես նաև ամուր ու թափանցիկ հակակոռպցիոն մարմիններ ձևավորելու ՀՀ կառավարության ջանքերին։