Եվրոպացիները հրաժարվում են գազի դիմաց վճարել ռուբլով, սակայն Պուտինը ստորագրել է հրամանագիրը

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հրամանագիր է ստորագրել «ոչ բարեկամ երկրների» հետ ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու նոր կարգի մասին, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք նման (անբարյացակամ) երկրների կապալառուներին առաջարկում ենք հստակ և թափանցիկ սխեմա, ռուսական բնական գազ գնելու համար նրանք պետք է ռուբլով հաշիվներ բացեն ռուսական բանկերում։ Հենց այդ հաշիվներից է, որ մատակարարվող գազը վաղվանից՝ այս տարվա ապրիլի 1-ից կվճարվի»,- ասել է ՌԴ ղեկավարը՝ ելույթ ունենալով ավիացիոն ոլորտին նվիրված հանդիպման ժամանակ։

Եվրոպան հրաժարվում է գազի դիմաց վճարել ռուբլով։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բեռլինում հայտարարել է, որ ռուսական գազի գնման պայմանագրերը նախատեսում են վճարումներ եվրոյով կամ դոլարով, և այդպես էլ պետք է մնա։

«Մենք նայել են գազի մատակարարման պայմանագրերը, այնտեղ գրված է, որ վճարումներն իրականացվում են մեծամասմաբ եվրոյով, երբեմնъ դոլարով։ ՌԴ նախագահի հետ զրույցի ժամանակ ես նրան ակնարկեցի, որ այդպես էլ կմնա։ Ձեռնարկությունների համար կարևոր է, և նրանք ցանկանում են, կարող են և կվճարեն եվրոյով»,- հայտարարել է Շոլցը։

«Մենք ռուբլով չենք վճարելու: Այս հարցում մենք միասնական ենք ԵՄ մյուս բոլոր երկրների հետ»,- PULS 4 հեռուստաալիքին տված հարցազրույցում իր հերթին ասել է Ավստրիայի պաշտպանության նախարար Կլաուդիա Տենները:

Եվրահանձնաժողովը պնդում է, որ այս պրակտիկան անընդունելի է։ Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկն էլ ավելի վաղ հայտարարել է, որ G7-ի երկրները չեն համաձայնի դրան։

Տաթև Ֆռանգյան