2022թ․ Ռուսաստանի տնտեսությունը 10 տոկոսով անկում կապրի․ ՎԶԵԲ

Լուրեր

11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
11.11.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է // Ջերմաստիճանը մինչև 6 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 12:03
Ստացվում է՝ օլիգարխիկ կուսակցությունը եկամտահարկից ֆինանսավորելու է, հիմնադրամը` ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:00
63–72 տարեկան քաղաքացիների համար բիզնեսի աջակցման նոր գործիք․ ծրագրի մանրամասները. ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:54
Պուտինն ապրում է այլ իրականությունում․ Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին
11.11.2026 | 11:49
Իշխանությունները համակարգի միջոցով իմանալու են` քաղաքացին քաղաքական ինչ նախասիրություն ունի. Դավիթ Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այս տարի Ռուսաստանի տնտեսությունը 10 տոկոսով անկում կապրի Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով, ասվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ)՝ մարտի 31-ին հրապարակված կանխատեսման մեջ։ Ուկրաինայի համար կանխատեսվում է ՀՆԱ-ի նվազում 20 տոկոսով, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ռուսաստանի ռազմական գործողությունն Ուկրաինայում, որը սկսվել է հինգ շաբաթ առաջ, առաջացրել է «մատակարարումների ամենամեծ ցնցումը վերջին 50 տարվա ընթացքում», ասվում է փաստաթղթում։

Պատերազմի մեկնարկից առաջ ՎԶԵԲ-ը 2022 թվականին Ռուսաստանում կանխատեսում էր տնտեսական աճ 3 տոկոսով, Ուկրաինայում՝ 3,5 տոկոսով։ Իր կանխատեսման մեջ ՎԶԵԲ-ը, միաժամանակ, նշում է, որ առաջիկա ամիսներին հակամարտող կողմերը, ամենայն հավանականությամբ, կհամաձայնվեն հրադադարի շուրջ, և որ դրանից անմիջապես հետո «լայնածավալ ջանքեր կսկսվեն Ուկրաինայի տնտեսությունը վերականգնելու համար»։

Այս սցենարով բանկն ակնկալում է, որ հաջորդ տարի Ուկրաինայի տնտեսությունը կաճի 23 տոկոսով, մինչդեռ Ռուսաստանի տնտեսության աճն արևմտյան պատժամիջոցների պատճառով, որոնք ակնկալվում է, որ չեն չեղարկվի, հավանաբար կմնա զրոյի մակարդակում:

Տաթև Ֆռանգյան