ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը տուգանել է էներգետիկ ընկերության գլխավոր ճարտարագետին՝ օրենքի խախտմամբ էներգատեղակայանք գործարկելու համար

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժինն ուսումնասիրություններ է կատարել «ՀԷՑ» ՓԲ ընկերության «Մուսալեռ» մասնաճյուղում։

Տեսչական մարմնի մասնագետները պարզել են, որ Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում գտնվող «Արջաղբյուր» ՍՊ ընկերության ենթակայանը սնող «ՀԷՑ» ՓԲ ընկերության հաշվեկշռում գտնվող («Արջաղբյուր» ՍՊ ընկերության ենթակայանին կից) «Մուսալեռ» մասնաճյուղին պատկանող 10կվ լարման օդային գծին հավաքակցված է 10կվ լարման բջիջ՝ առանց էներգետիկայի և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող պետական լիազոր մարմնից՝ ՔՏՀԱՏՄ-ից ստացված գործարկման եզրակացության։

Այսինքն՝ խախտվել է «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի այն պահանջը, ըստ որի էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձինք ու սպառողները պարտավոր են չգործարկել էներգատեղակայանքը՝ մինչև տեսչական մարմնից գործարկման եզրակացություն ստանալը: Վերոնշյալ իրավախախտման համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված է վարչական պատասխանատվություն:

Վերոնշյալ օրենսդրական պահանջների և չափորոշիչների հաշվառմամբ հիմնավորվել է վարչական վարույթում առկա նյութերով նշված իրավախախտման փաստը: Ուստի, ՔՏՀԱ տեսչական մարմինը, ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 104-րդ, 2321-րդ հոդվածներով, 281-րդ հոդվածով, 282-րդ հոդվածի 1-ին կետով՝ ««ՀԷՑ» ՓԲ ընկերության «Մուսալեռ» մասնաճյուղի «Արմավիր» էլեկտրական ցանցի գլխավոր ճարտարագետ Վ․ Թ․-ին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով ենթարկել է վարչական պատասխանատվության՝ վերջինիս նկատմամբ նշանակելով վարչական տույժ՝ տուգանք՝ 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամ գումարի չափով: