Էդուարդ Աղաջանյանը ԵԱՀԿ ԽՎ-ի գործընկերներին ուղղված նամակում ընդգծել է Ադրբեջանին անհապաղ զսպելու կարևորությունը

Լուրեր

21.08.2026 | 12:03
46-ամյա Ռոնալդինյոն վերսկսում է կարիերան
21.08.2026 | 11:55
Զանգերի կենտրոնի անդրազգային հանցավոր կազմակերպությունը մոտ 3.5 մլրդ դրամ է հափշտակել․ ՔԿ
21.08.2026 | 11:43
ՀՀ պատվավոր հյուպատոսը Մայք Ջոնսոնի և Աբրահամ Համադեի հետ քննարկել է տարածաշրջանային խաղաղության գործընթացը
21.08.2026 | 11:31
Վանիկ Ավետիսյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար
21.08.2026 | 11:27
Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի փոխչեմպիոն. ԼՈՒՍԱՆԿԱՐ
21.08.2026 | 11:19
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և պաշտպանների մամլո ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
21.08.2026 | 11:17
«Ես անհամբեր եմ Փաշինյանի հետ իմ հանդիպմանը, թե դուք ինչի չեք ուզում էդ մարդը գա ստեղ, չեմ հասկանում»․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.08.2026 | 11:05
2026 թ. առաջին կիսամյակում ՆԳՆ փրկարար ծառայության գործունեության արդյունքները. ՈՒՂԻՂ
21.08.2026 | 11:01
Վանաձորի անտառում ոտքը վնասած քաղաքացուն փրկարարները դուրս են բերել դժվարամատչելի հատվածից
21.08.2026 | 10:55
Հայտնի են աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային բրենդները
21.08.2026 | 10:46
Պապիկյանը ստուգայցերով բանակային դիրքերում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.08.2026 | 10:39
Էլեկտրամոբիլների համար մաքսատուրքի արտոնությամբ լրացուցիչ 5000 քվոտա է հատկացվել
21.08.2026 | 10:26
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 21-ի դրությամբ
21.08.2026 | 10:12
Ալավերդու մարզադաշտի և ճոպանուղու տարածքների վերադարձի հարցը դատարանում է․ Դատախազություն
21.08.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը նամակ է հղել ԵԱՀԿ ԽՎ նախագահ Մարգարետա Սեդերֆելտին և ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հատուկ ներկայացուցիչ Քարի Հենրիկսենին:

Նամակում Էդուարդ Աղաջանյանը նկարագրել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծած սողացող պատերազմի վերջին օրերի գործողությունները և գազի մատակարարման խափանման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը:

Հանձնաժողովի նախագահը միջազգային խորհրդարանական գործընկերների ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ մինչդեռ միջազգային հարթակներում Ադրբեջանը հանդես է գալիս Հարավային Կովկասում իբրև թե խաղաղության հաստատման դիրքերից, գործողությունների մակարդակում Ադրբեջանը շարունակում է հոգեբանական, հումանիտար և ռազմական տեռորի ենթարկել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին՝ որպես նպատակ ունենալով ամբողջությամբ հայաթափել Արցախը:

Էդուարդ Աղաջանյանն ընդգծել է միջազգային հանրության կողմից ստեղծված իրավիճակին արագ արձագանքի և Ադրբեջանին անհապաղ զսպելու կարևորությունը և վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը վերսկսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ, բանակցված և վերջնական կարգավորման գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո: