ԱՄՆ-ի փորձագետները քննարկում են ՌԴ-ի կողմից միջուկային զենք կիրառելու դեպքում իրականացվելիք պատասխան քայլերը

Լուրեր

10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
Բոլորը

ԱՄՆ-ի կառավարությունը մասնագետների խումբ է ստեղծել, որոնց հանձնարարված է մշակել Վաշինգտոնի կողմից հնարավոր քայլերն այն դեպքում, եթե Մոսկվան միջուկային զենք կիրառի: Այս մասին գրում է The New York Times-ը՝ հղում անելով անանուն աղբյուրների, փոխանցում է «Ամերիկայի ձայն»-ը։

Պարբերականի տվյալներով՝ «Թայգըր» , թարգմանաբար` «Վագր» անվանումը կրող այս խումբը դիտարկում է մի քանի տարբերակներ, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի երկրների տարածքներում Ուկրաինայի համար ռազմական ու մարդասիրական օգնություն փոխադրող ավտոշարասյունների վրա ռուսական հարձակման հնարավորությունը։

Խմբավորման ստեղծման մասին փաստաթուղթը ստորագրել է ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից մի քանի օր անց, նշում է The New York Times-ը։

Միաժամանակ նշվում է, որ փորձագետները մեծ չեն համարում Մոսկվայի կողմից միջուկային հարված հասցնելու հնարավորությունը: «ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետախուզական ծառայությունները չեն արձանագրել ռուս զինվորականների որևէ գործողություն, որը վկայեր միջուկային զենք կիրառելու նախապատրաստության մասին», – գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի վարչակազմի բարձրաստիճան մի պաշտոնյայի:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը CNN-ին տված հարցազրույցում էր ասել, որ Ռուսաստանի կողմից միջուկային զենքի օգտագործումը նախատեսված է ազգային անվտանգության հայեցակարգով միայն այն դեպքում, եթե վտանգի տակ դրվի Ռուսաստանի գոյությունը։