Մենք պատերազմի մեջ ենք․ Ադրբեջանին հետ կշպրտենք ռազմական ուժով միայն, խաղաղություն չկա․ Հրաչյա Արզումանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռազմական սադրանքներին զուգահեռ՝ Ադրբեջանն Արցախում խափանել է գազի մատակարարումը՝ առաջացնելով հումանիտար ճգնաժամ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ Բաքուն Հայաստանին փորձում է շեղել խաղաղության օրակարգից։

«Գազատարի այս դրվագը միջազգային հանրության համար շատ դիպուկ և համառոտ նկարագրություն է Արցախի հիմնախնդրի, այն է՝ անհնար դարձնել Արցախի հայության ապրելը սեփական հայրենիքում: Ասելով՝ սա Ադրբեջանի ներքին գործն է, Բաքուն միջազգային հանրությանն ուղերձ է հղում՝ թույլ տվեք անարգել Արցախում էթնիկ զտումն ավարտին հասցնենք»,- Կառավարության նիստում հայտարարել է վարչապետը։

Հայաստանն Ադրբեջանի առաջարկած խաղաղության հավանական պայմանագրի 5 կետերին պատասխանելուց զատ՝ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբին է դիմել բանակցություններին միջնորդելու խնդրանքով։

Ըստ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ թեև Ուկրաինայում ռազմական գործողությունները բարդացրել են համանախագահների համատեղ աշխատանքը, սակայն նրանց ստացած արձագանքները փաստում են՝ համանախագահ երկրները Մինսկի խմբի ձևաչափում են տեսնում կոնֆլիկտի լուծումը։

«Նոյեմբերի 9-ի փաստաթղթով պատերազմը չի ավարտվել, շարունակվում է։ Մենք պատերազմի մեջ ենք։ Ադրբեջանն անպայման կշարունակի իր գործողությունները այնքան ժամանակ, քանի թույլ ես տալիս։ Ադրբեջանը, Ռուսաստանը, Թուրքիան խախտում են այդ թուղթը, դու նստած ասում ես՝ ես մնում եմ խաղաղության մեջ, որն ինձ պարտադրել են»,- Factor TV-ի հարցազրույցում այսպես է գնահատում իրադրությունը Ազգային անվտանգության և ռազմական հարցերով փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Հրաչյա Արզումանյանը։

Մասնագետը որպես իրադրությանը ճշգրիտ հակադարձման տարբերակ անհրաժեշտ է համարում բանակի շուտափույթ վերականգնումը, աշխատանք հասարակության հետ՝ պատրաստելով պատերազմին, նաև՝ դիվանագիտության ակտիվ աշխատանք։

Հայկական կողմն Ադրբեջանի սադրանքները պետք է կասեցնի ռազմական ուժով, ինչպես 2021-ի նոյեմբերի 15-16-ին՝ սահմանային հերթական լարման ժամանակ հարված հասցնելով Ադրբեջանի բանակին։

«Միայն ռազմական ուժով, միայն ռազմական դիվանագիտության միջոցով դու կարող ես կասեցնել և հետ շպրտել Ադրբեջանին, այլ մոտեցումներն արդեն պարտություն են նշանակում»,- պնդում է Հրաչյա Արզումանյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան