Պուտինի միջուկային սպառնալիքը խուճապի դրսևորում է․ ռեժիմը վախեցած է պատժամիջոցներից, մեկուսացումից․ Արթուր Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

17.11.2026 | 21:34
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր են քննարկել
17.11.2026 | 21:28
Տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցությունները
17.11.2026 | 21:15
Ընդդիմությունն ունի բոլոր շանսերը՝ թույլ չտալու սահմանադրական հանրաքվե, հուսանք՝ մանդատագողություն չի լինի․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 21:08
Ինչ է քննարկվել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով հանդիպմանը
17.11.2026 | 20:56
Աննա Հակոբյանն ընդվզման կոչ է անում․ ով է պատասխանատու խցանումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:44
Լրագրողական հետաքննությունը բացահայտել է Deutsche Bank-ի կապերը ռուսաստանցի օլիգարխների, Ջեֆրի Էփշթեյնի և Դոնալդ Թրամփի հետ
17.11.2026 | 20:30
Ունեմ վարկած՝ Արմեն Գրիգորյանը կատարում է Փաշինյանի հանձնարարությունը՝ պատրաստելու շրջադարձն արևմտամետ կուրսից․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:19
20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
17.11.2026 | 20:09
Վիրավորանքի համար՝ նվազագույնը 1 մլն, զրպարտության համար՝ 2 մլն դրամ․ ԱՆ-ն առաջարկում է փոխհատուցման նոր շեմեր
17.11.2026 | 20:06
Գերմանիայի ԱԳ նախարարը Բաքվում է․ նրան ընդունել է Ալիևը
17.11.2026 | 19:52
Ազգային հերոսը՝ կոռուպցիայի համար դատապարտված․ ինչու Փիլոյանը չի զրկվել կոչումից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 19:40
Կրպակները քանդեցին, բարեկարգումը հետաձգվեց․ Շինարարների փողոցի պատկերը՝ 1 ամիս անց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 19:30
Հայաստանի բնակչությունը գերազանցել է 3,1 միլիոնը․ հիմնական աճը՝ Երևանում և հարակից մարզերում
17.11.2026 | 19:16
Փրկարարները մարել են հանդիսությունների սրահում բռնկված հրդեհը
17.11.2026 | 19:01
Որտեղի՞ց էր այն փողը, որը տալիս էր․ Վահագն Ալեքսանյանը՝ Արսեն Գևորգյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ռուսաստանի մեկուսացումը, պատժամիջոցները, նաև՝ տնտեսական հնարավորությունների սահմանափակումը, որը կարո՛ղ էր օգտագործվել Ուկրաինայի դեմ ռազմական ագրեսիան շարունակելու նպատակով, իմ համոզմամբ՝ միայն վախեր են առաջացրել Վլադիմիր Պուտինի ռեժիմի ներսում»,- Factor TV-ի հարցազրույցում այսպիսի տեսակետ է հայտնում ՀՔԱՎ գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը։ Նշենք, որ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը այսօր CNN-ի հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառել, եթե իրենց պետության գոյությանը վտանգ սպառնա։

Իրավապաշտպանը շարունակում է՝ խստագույն պատժամիջոցները ո՛չ միայն անմիջապես Վլադիմիր Պուտինի իշխանության դեմ են, այլև՝ օլիգարխների, նրա շրջապատի, որոնք ունեցվածքը կորցնելու վտանգի առաջ են կանգնել պատերազմի սկսումից ի վեր․ «Պուտինը կորցրել է ուժայինների, իր շրջապատի նկատմամբ վստահությունը, և միջուկային զենքի մասին խոսակցությունը ինքնապաշտպանության մղումով է, որովհետև վստահաբար՝ ոչ մի ուժ նպատակ չունի հարձակվելու ՌԴ-ի վրա, բայց պուտինյան ռեժիմի գործողությունները սանձելու խնդիրն իհարկե կա»,- եզրակացրել է Արթուր Սաքունցը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան