Ասում եմ՝ ԼՂ բոլոր իրավունքները․ Միրզոյանը հրաժարվեց խոսել ԼՂ ինքնորոշման իրավունքի մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

18.08.2026 | 13:59
Դոնալդ Թրամփի վարկանիշը հասել է 33%-ի՝ նվազագույնը պաշտոնավարման երկու ժամկետի ընթացքում
18.08.2026 | 13:50
Արեգնազ Մանուկյանի և դստեր հանդիպման արգելքի մասին տեղեկություն ենք ուզել իրավապահներից. Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 13:42
ՌԴ-ում բնակիչներին տուգանում են՝ վառելիքի դեֆիցիտի վրա իշխանությունների ուշադրությունը հրավիրելու փորձի համար
18.08.2026 | 13:31
Կողմ եմ համագործակցությանը. Լիլիթ Գալստյանը` Աննա Հակոբյանի՝ բռնության դեմ պայքարի արշավի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 13:23
Արման Ծառուկյանը 200 հազար դոլարի գրազ է եկել, թե որ երգի ներքո է դուրս գալու մենամարտի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 13:14
Նորածնին դրսում թողած անձը դեռ չի հայտնաբերվել․ Ցուցուլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 13:05
Դաշնակցությունը իրավունք չունի ամբողջ սփյուռքի անունից խոսել․ Արման Եղոյանը՝ Լիլիթ Գալստյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 12:57
«Յաբլոկո»-ն պարտվեց․ ՌԴ ԿԸՀ-ն կուսակցությանը հանել է Դումայի ընտրությունների քվեաթերթիկից
18.08.2026 | 12:56
Դալար գյուղում չրերի արտադրամասի գործունեությունը կասեցվել է սանիտարահիգիենիկ խախտումների պատճառով
18.08.2026 | 12:48
Արաղչին և Ֆիդանը հեռախոսազրույցում տարածաշրջանային հարցեր են քննարկել
18.08.2026 | 12:42
Ըստ ՆԳ փոխնախարարի՝ վերջին 2,5 տարում ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը նվազել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 12:34
Ովքեր են ԱԺ էթիկայի հանձնաժողովի անդամների ՔՊ-ական թեկնածուները
18.08.2026 | 12:26
ՖԻՖԱ-ի տնօրեններից մեկը հեռացվել է Ինֆանտինոյին քննադատելու պատճառով
18.08.2026 | 12:22
ՀՀ բոլոր քաղաքացիներին, անկախ իրենց սեռական կողմնորոշումից, պատրա՞ստ եք պաշտպանել․ հարց Գալստյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 12:10
Գյումրի-Մոսկվա չվերթը հետաձգվել է ԱԹՍ-ների պատճառով // ՀՀ-Հնդկաստան հուշագիր է ստորագրվել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը դիմեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։

«2021 թվականի հունիսի 17-ին Արտաքին գործերի նախարարությունը, անդրադառնալով Շուշիի հռչակագրին, տարածել է մի հայտարարություն, որտեղ հետևյալ հաստատումները կան. «Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հրապարակային պայմանավորվածությունները պարունակում են ոչ միայն ցեղասպան սպառնալիքներ տարածաշրջանում հայ ժողովրդի նկատմամբ, այլ նաև լուրջ մարտահրավեր են միջազգային և տարածաշրջանային խաղաղությամբ և անվտանգությամբ շահագրգիռ բոլոր երկրների համար, ինչն ընդգծում է նշված բոլոր երկրների կողմից սերտ համագործակցության անհրաժեշտությունը։ Արցախի ժողովրդի դեմ ագրեսիայի և ուժի կիրառման արդյունքում ձեռքբերված իրողությունները չեն կարող տևական խաղաղության հիմք դառնալ, այնպես, ինչպես Շուշիում թուրք-ադրբեջանական տարբեր մտացածին նախաձեռնությունները չեն կարող հայկական այդ մշակութային կենտրոնն օտարել Արցախից և հայ ժողովրդից»։

Պարոն Միրզոյան, հետագայում ձեր պաշտոնական հռետորաբանությունը կարծես թե ամբողջովին փոխվել է։ Եվ դուք այսօր էլ բառի խորը գիտակցությամբ հայտարարեցիք, որ ադրբեջանական հինգ առաջարկներում Հայաստանի համար և ձեզ համար անընդունելի ոչինչ չկա։ Ձեզ համար, ինչպես «Արմենպրեսի» հետ հարցազրույցում եք հաստատել, ԼՂ հիմնախնդիրը տարածքային հարց չէ, այլ իրավունքների։ Դուք գործածում եք արցախահայության իրավունքներ և ազատություններ արտահայտությունը՝ առանց հստակեցնելու ինքնորոշման իրավունքը։ Ի՞նչ դիրքորոշում է փոխանցվել Ադրբեջանին և արդյոք դուք պատրաստվում եք բանակցային գործընթացում ներառել ինքնորոշման իրավունքը։ Եվ երբ դիմել եք ԵԱՀԿ-ին խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ կազմակերպելու առաջարկով, արդյոք այդ առաջարկությունների մեջ ներառվելու է թուրքական ագրեսիային գնահատականը, ինչպես նաև վարձակնների ներգրաման փաստը»,- նշեց Գալստյանը:

Արարատ Միրզոյանը պատասխանեց․ «Ես խնդրում եմ ձեզ՝ որպես հայ մարդը հայ մարդուն, երբ մեջբերում եք անում, արեք ամբողջ մեջբերումը։ Ես վստահ եմ, որ քաջ գիտակցում եք, որ այդ մեջբերումը, որը մեջբերեցիք, անքակտելիորեն կապված է դրան հաջորդող նախադասության հետ։ Եվ ամբողջական միտքը հետևյալն է՝ Ադրբեջանի հինգ առաջարկներում մեզ համար, ըստ էության, անընդունելի ոչինչ չկա, բայց այլ բան, որ այդ առաջարկները չեն հասցեագրում խնդիրների ամբողջական օրակարգը։ Եվ այդ օրակարգն ամբողջացնելու համար մենք հանդես ենք եկել համալրող մեր առաջարկներով։ Երբ մենք ասում ենք՝ իրավունքներ, նկատի ունենք բոլոր իրավունքները… Ի վերջո մենք կարող ենք հրապարակել փաստաթուղթը, իմ հարցազրույցի հարցերը հանեք, մնացածը համարյա այդ փաստաթուղթն է»։

Արարատ Միրզոյանը հավելեց․ «Եթե այդ մրցավազքն սկսվի, ես ձեզ բոլորիդ կհաղթեմ ճոռոմ ու ռազմահայրենասիրական, գեղեցիկ բառեր ասելու մրցույթում։ Ես գիտեմ ավելի գեղեցիկ ու հայրենասիրական բառեր, քան դուք երբևէ կյանքում լսել եք։ Բայց, ի տարբերություն ձեզ, ես մտածում եմ, որ իմ բառին կարող է հետևի մի բան, կամ չհետևի մի բան։ Վատ չէր լինի, որ դուք էլ այդ պատասխանատվությամբ վերաբերվեիք»։

Մանրամասները՝ տեսանյութում: