Կադրային ոլորտում ինչ ծրագրեր է իրագործել ԱՀ ԱՆ-ն

Լուրեր

10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
Բոլորը

2021թ. ԱՀ առողջապահության նախարարության ենթակա բուժհաստատություններ, այդ թվում` շրջանային բուժմիավորումներ, աշխատանքի են ուղեգրվել 23 բժիշկ մասնագետներ: Նրանց թվում ընդգրկված են վնասվածքաբան, ալերգոլոգ, մանկական քիթ-կոկորդ-ականջաբան և տարբեր նեղ մասնագետներ: Վերապատրաստման է ուղեգրվել առողջապահական համակարգի 14 բժիշկ, որից 9-ը՝ Հայաստանի Հանրապետություն, 5-ը՝ արտերկիր․ տեղեկացնում են ԱՀ ԱՆ-ն։

Շարունակվել է Արցախի համայնքային բուժքույրերի վերապատրաստման գործընթացը, որն իրականացվում էր Հայ օգնության ֆոնդի աջակցությամբ։ Ծրագրի շրջանակներում 2021 թվականին՝ տեղում վերապատրաստվել են Մարտունու, Մարտակերտի և Ասկերանի շրջանների 107 համայնքային բուժքույրեր։

Հանրապետության բուժհիմնարկների բժշկական կադրերի դեֆիցիտը լրացնելու նպատակով ԱՀ առողջապահության նախարարության, «Հայ առաջադեմ բժշկություն» ՀԿ, Հայ օգնության ֆոնդի հետ համատեղ «Բժիշկներ Արցախի համար» ծրագրով 27 բժիշկ մասնագետներ ՀՀ-ից գործուղվել են Արցախի տարբեր բնակավայրեր՝ մասնագիտական գործունեություն իրականացնելու նպատակով։

ԱՀ առողջապահության նախարարության և «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի (Благотворительный фонд «ВИВА») համագործակցության շրջանակներում կազմակերպվել է Ռուսասատանի Դաշնությունից ոլորտի առաջատար բժիշկների այցը Արցախ:

2021թ. մարտ ամսից ձևավորված ԱՀ առողջապահության նախարարին կից Մասնագիտական խորհրդի անդամները հայաստանյան և սփյուռքի մեր հայրենակից բժիշկների հետ բազմաթիվ այցերի ժամանակ խորհրդատվական և բուժական լուրջ աշխատանքներ են իրականացրել Արցախում մասնագիտական դեֆիցիտի լրացման, առողջապահական ռեֆորմների իրականացման ուղղությամբ:

2021 թվականին ԱՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվել են բազմաթիվ ծրագրեր՝ ուղղված ԱՀ առողջապահության համակարգում կադրերի մասնագիտական ուսուցմանն ու վերապատրաստմանը:

2022թ. նախատեսվում է տարբեր մասնագիտություններով մոտ 28 բժշկի աշխատանքի ուղեգրում՝ կլինիկական-օրդինատուրան ավարտելուց հետո:

Բժիշկների աշխատավարձի բարձրացման արդյունքում, բժշկի աշխատանքը դարձել է ավելի գրավիչ: Նկատվում է ՀՀ-ից բժիշկների ակտիվություն՝ ԱՀ առողջապահական հասատատություններում աշխատանքի ընդունվելու հարցում: Դրական տեղաշարժ կարելի է համարել նաև 44-օրյա պատերազմի օրերին և դրանից հետո ՀՀ տեղափոխված բժիշկների Արցախ վերադարձի տենդենցը:

ԱՀ առողջապահության նախարարության մշտական ուշադրության կենտրոնում է բուժհաստատությունների ժամանակակից սարքավորումներով հագեցվածությունը, կադրային դեֆիցիտի համալրումը և առաջատար կլինիկաներում բժիշկների վերապատրաստումը: