«Մեկը գալիս է պաշտոնի, ցեղին հետը բերում է»․ ինստիտուտի տնօրենի թեկնածուի թեժ ընտրություններ՝ ԳԱԱ-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գիտությունների ազգային ակադեմիայի Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում մարտի 22-ին մթնոլորտը թեժ էր: Հերթական ժողովի ժամանակ քննարկվում էր տնօրենի թափուր տեղի համար Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի բյուրոյի կողմից այլընտրանքային թեկնածուի` Էմիլ Օրդուխանյանի առաջադրումը: Փակ գաղտնի քվեարկության արդյունքներով ժողովի 32 մասնակիցներից միայն 10-ն էր կողմ Օրդուխանյանի առաջադրմանը, 20-ը դեմ էր, 2 թվեաթերթիկ անվավեր էր։

Տնօրենի պաշտոնի մյուս հավակնորդը ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Ջիջյանն է: Նրա թեկնածությունը հաստատվել էր ավելի վաղ նույն ընթացակարգով անցկացված ժողովի ընթացքում: Տնօրենի վերջնական ընտրությունը պետք է կատարի ակադեմիայի նախագահությունը: Իսկ մինչ այդ կրքերը չեն հանդարտվում: Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանի պնդմամբ` ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը Անահիտ Ջիջյանը, որն այդ պաշտոնը զբաղեցնում է այս տարվա փետրվարից, խախտել է Հայաստանի կառավարության` Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման կարգը:

«Բարձրացված աշխատավարձ կարող են ստանալ այն գիտաշխատողները, որոնք նախորդ տարի անցել են ատեստավորում։ Տնօրենի պաշտոնակատարը ավագ, կրտսեր գիտաշխատողների, լաբորանտների է բարձր աշխատավարձ նշանակել, որոնք ատեստավորում չեն անցել»,-ասում է Սուվարյանը։

Անահիտ Ջիջյանը, սակայն, պնդում է` կառավարության որոշման կետը, որն առնչվում է գիտական կադրերի որակավորմանը, վերաբերում է կառույցներին, ոչ թե անձերին: Ակադեմիայի որոշ անդամներ նշում են, որ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը իր պաշտոնը զբաղեցնելուց օրեր անց անմիջապես աշխատանքի է ընդունել ամուսնուն և որդուն: Բացի այդ, նրանց պնդմամբ, ինստիտուտի աշխատակազմից ինը հոգի երեք ընտանիքի ներկայացուցիչ են: Եվ չնայած հավաստիացումներին, թե Անահիտ Ջիջյանի ամուսինն ինստիտուտում ավագ գիտաշխատող է, իսկ որդին` կրտսեր գիտաշխատող, և այդպիսով որևէ օրենք չի խախտվում, ակադեմիայի անդամներից շատերը պնդում են, որ դա հանգեցնում է ընտրությունների ժամանակ շահերի բախմանը: Առհասարակ, ինստիտուտի աշխատակիցներից ոմանք այն համոզման են, որ կառույցը արդեն հնացել է և երիտասարդ ղեկավարի նշանակումը կարող է փրկել իրավիճակը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան