Արագածոտնի բնակիչները դաժան ծեծի են ենթարկել ՀՀԿ-ական պատգամավորին. նա փորձել էր փակել Երևան եկող ճանապարհը

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

ArmLur.am-ի տեղեկություններով, երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Մեր հավաստի աղբյուրները հայտնում են, որ մարզից բազմաթիվ բնակիչներ ցանկացել են գալ Երևան և միանալ «Իմ քայլը» շարժմանը, սակայն ճանապարհին նրանց խոչընդոտել և արգելել են: Իսկ նրանց ճանապարհին կանգնողը եղել է ոչ ավել, ոչ պակաս Հայաստանի հանրապետական խմբակցության պատգամավոր Նաիրի Սահակյանը:

Նա փորձել է անգամ բռնությամբ խոչընդոտել ցուցարար բնակիչներին, սակայն արդյունքում տուժել է միայն ինքը: Զայրացած բնակիչները պատգամավորին այն աստիճան են ծեծել, որ նրան մի կերպ են տեղափոխել են ցուցարարների մոտից: Ի վերջո, իրենց սահմանադրական իրավունքը քաղաքացիներին հաջողվել է իրականացնել և հասնել Երևան, որտեղ արդեն 10-րդ օրն է խաղաղ ցույցեր են իրականացվում: Պատգամավորի հետ կապ հաստատելու մեր բոլոր ջանքերն ապարդյուն անցան:

Հիշեցնենք` նախօրեին գրեթե նույն իրադրությունն էր Էջմիածնում, որտեղ բնակիչներ Երևան գալ արգելում էր նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը: Սակայն նրան ևս չէր հաջողվել կանգնեցնել ցուցարարներին: