«Մաքի» տոհմային ոչխարաբուծության գենետիկ կենտրոն՝ Ազատանում․ որքա՞ն եկամուտ կապահովի․ ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
11.11.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է // Ջերմաստիճանը մինչև 6 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Այսօր Եվրամիության ու Ավստրիական զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ Շիրակի մարզի Ազատան համայնքում բացվել է «Մաքի» տոհմային ոչխարաբուծության գենետիկ կենտրոն, որի նպատակը մաքրացեղ ոչխարների բուծումը, բազմացումն ու արհեստական սերմնավորումն է։ Ծրագիրն իրականացվել է «ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի ՄԱԶԾ բաղադրիչի շրջանակներում։

Նորաբաց գենետիկ կենտրոնն արդեն իսկ ստացել է մաքրացեղ կենդանիներ, ինչպես նաև բոլոր անհրաժեշտ սարքավորումներն արհեստական սերմնավորման, հղիության հաստատման և որոշ հիվանդությունների ախտորոշման համար։ Այն նաև կիրականացնի ախտորոշիչ և անասնաբուժական ծառայություններ։

Ազատան համայնքի նախկին ղեկավար Վարդան Իկիլիկյանը, որն այժմ Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալն է, կոորդինացնում է գյուղատնտեսական ոլորտը, մեզ հետ զրույցում իր մտահոգությունը հայտնեց՝ ոչխարաբուծության զարգացման համար ընտրված տեղանքի վերաբերյալ։

«Եթե ոչխարաբուծությունը պիտի  զարգացնեն մսուրային պայմաններում, դա ոչինչ չի տա, իմաստ չունի, տնտեսապես անարդյունավետ է։ Արդյունավետ կլինի, եթե ոչխարն արոտ դուրս գա։ Կոնկրետ Ազատանում չունենք արոտավայր, ոչխարաբուծությունը պիտի զարգացվի նպատակահարմար վայրերում, օրինակ՝ Ախուրյանի բարձրադիր գյուղերում, Բասենի, Ջրառատի, Քեթիի, Փոքր Քեթիի տարածքում, Ամասիայի, Աշոցքի տարածքում, Արթիկի տարածաշրջանի վերևի գյուղերում։ Ոչխարը եթե ոչ 12 ամիս, ապա 11 ամիս արոտ է դուրս գալիս, թեկուզ ձյան տակից ինքը գտնում, արածում է։

Եթե այդ ցեղատեսակի ոչխարները մեր գոտում հարմարվողականություն ձեռք բերեն, իհարկե, շատ ուրախ կլինենք, բարձր մթերատվությամբ կենդանիներ են, բայց առանց արոտի ոչխարաբուծություն չի կարող զարգանալ։

Եթե այդ ցեղատեսակի ոչխարը մեր տեղական ոչխարի նման չպիտի կարողանա գնալ  հեռագնա արոտ ու մնա մսուրային պայմաններում, ոչինչ չի տա։ Եթե այստեղ մերձարևադարձային կուլտուրա կամ միրգ բերես, աճեցնես, հնարավոր չէ, որ խնձորի, տանձի կամ սալորի նման համարավողականություն ձեռք բերի։ Նույնն էլ կենդանական աշխարհն է»,-ասաց Վարդան Իկիլիկյանը։

Նրա  փաստմամբ, ոչխարից ստացվող ամենամեծ եկամուտը բուրդն է։

«Բուրդը նախկինում՝ խորհրդային ժամանակաշրջանում և հետխորհրդային որոշ ժամանակաշրջանում վալյուտա բերող ապրանք էր, կոլտնտեսության ժամանակ 20-25 ռուբլի էր, հիմնականում աղջիկների օժիտի համար էին գնում։ 15 ռուբլի չլվացրած բուրդն էր, իսկ հիմա բուրդը խուզում են, որ անասունները չքորվեն, խուզած բուրդն էլ  տանում, թափում են․ տանող չկա, վերամշակող չկա, կաշվի վերամշակություն չկա, հազարից մեկը ոչխարի կաթ չի կթում, հիմնականում գառներն են, որոնք մեծ եկամուտ չեն ապահովում»,-ասաց Վարդան Իկիլիկյանը։

Արմիկ Մովսիսյան