Թուրքական դատարանն Էրդողանին վիրավորելու համար 70-ամյա տղամարդու է կալանավորել

Լուրեր

10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
Բոլորը

Թուրքական դատարանը կալանավորել է 70-ամյա Ալի Յըլմազին՝ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «վիրավորելու» մեղադրանքով, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Նշվում է, որ տղամարդը տառապում է սրտի անբավարարությունից։

Յըլմազին կալանավորել են, երբ նա սոցիալական ցանցի իր էջում կիսվել է հայտնի լրագրող Սեդեֆ Քաբաշի խոսքերով, որը հանգեցրել էր լրագրողի բանտարկությանը։ Քաբաշին բանտից ազատ արձակելուց հետո Յըլմազն իր «բարի ցանկություններն» է հայտնել լրագրողին Twitter-ում։

«Այո՛, չերեզական ասածվածքն ասում է, երբ եզը մտնում է պալատ, չի դառնում թագավոր, սակայն պալատը վերածում է գոմի»,- գրել է նա։

Յըլմազը ձերբակալվել է մարտի 14-ին և հայտնվել Սիլիվրի բանտում։ Նա դատավորներին ասել է, որ առաջին անգամ է դատարանում, և որ սոցիալական ցանցի իր գրառմաբ փորձել է բացատրել՝ ինչու է Քաբաշը բանտարկվել։

«Ես նկատի չունեի կամ մտադիր չեմ վիրավորել պետության ղեկավարին։ Ես հիպերտոնիա և սրտի հիվանդություն ունեմ: Երբ ոստիկանները եկան իմ տուն, ես հեռացա՝ առանց դեղորայք ընդունելու»,- ասել է Յըլմազը դատավորներին։

Հիշեցնենք՝ հունվարի 22-ին նախագահ Էրդողանին վիրավորելու համար բանտարկվել էր լրագրող Սեդեֆ Քաբաշը, երբ ուղիղ եթերում, իսկ ավելի ուշ՝ նաև Թվիթերում ասել էր․ «Եզը կարող է գնալ պալատ, բայց դա նրան թագավոր չի դարձնում։ Նա, սակայն, պալատը վերածում է գոմի»։

Ստամբուլի դատարանը մարտի 11-ին լրագրողին դատապարտել է 2 տարի 4 ամիս ժամկետով պայմանական ազատազրկման։

Էմմա Չոբանյան