Տիգրան Արզաքանցյանը նոր կուսակցություն է հիմնել

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանը «Ուժը Հայրենյաց» անվամբ նոր կուսակցություն է ստեղծել։

«Բոլոր նրանք, ովքեր հավատում են մեզ, կարող են միանալ մեր ուժեղ թիմին։ Մեզ միանալու համար անհրաժեշտ է գրանցվել կայքում և լծվել գործի։ Ձեզանից յուրաքանչյուրի ներկայությունը մեր շարքերում կարևոր է։ Միայն միասին կարող ենք կառուցել ուժեղ Հայաստան»,- ֆեյսբուքյան էջում գրել է Տիգրան Արզաքանցյանը։

Հիշեցնենք՝ Տիգրան Արզաքանցյանը հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին գլխավորում էր «Հայաստանի Դեմոկրատական» կուսակցության ընտրական ցուցակը, սակայն նրա գրանցումը ԿԸՀ որոշմամբ անվավեր ճանաչվեց։ Պատճառն այն էր, որ Տիգրան Արզաքանցյանը կեղծ փաստաթուղթ էր ներկայացրել ՀՀ ՈՍ անձնագրային և վիզաների վարչություն։ Մասնավորապես, նա 2021 թվականի մայիսի 25-ին Հայաստանի ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն էր ներկայացրել «Մոսկվայի տեղեկատվական տեխնոլոգիական համալսարան-Մոսկվայի ճարտարապետական շինարարական ինստիտուտ» ոչ առևտրային կազմակերպության 19.05.2021թ. տեղեկանքը:

Ըստ այդ տեղեկանքի՝ սկսած 24.02.2018թ. մինչև 14.06.2019թ. ընկած ժամանակահատվածում Արզաքանցյանն ուսանել էր բակալավրիատի «Պետական և մունիցիպալ կառավարում» կրթական ծրագրով: Տեղեկանքը եղել էր առանց համարի, ամսիս-ամսաթվի: Տեղեկանքի հիման վրա գրանցել էին Արզաքանցյանի թեկնածությունը, սակայն պարզվել էր, որ այդ տեղեկանքը չի տրամադրվել Մոսկվայի համալսարանի ռեկտորատի կողմից, իսկ Արզաքանցյանն էլ ուսանել է ոչ թե 2018-2019թթ-ին, այլ՝ 01.10.2011թ.-ից մինչև 30.09.2017թ.: Այնուհետև հեռացվել է համալսարանից պայմանագրային պարտավորությունները չկատարելու պատճառաբանությամբ:
Քանի որ չէր ապահովվել 4 տարի անընդմեջ Հայաստանում բնակվելու՝ օրենքի պահանջը, ԿԸՀ-ն անվավեր էր ճանաչել Արզաքանցյանի գրանցումը:

Արզաքանցյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը։ Խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

Մարտի 17-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Արզաքանցյանին մեղավոր էր ճանաչել կեղծ փաստաթուղթ օգտագործելու համար և դատապարտել 350.000 դրամ տուգանքի։

Արփի Հակոբյան