Ռուսաստանում Իրանի դեսպանը հայտնել է ԵՏՄ-ի հետ Ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի կնքման ժամկետները

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) և Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին լիարժեք համաձայնություն կարող է ձեռք բերվել արդեն հաջորդ տարի, սակայն բանակցողների հանդիպումների միջև ընդմիջումներից կախված՝ կարող են ճշգրտումներ մտցվել դրա ձեռքբերման ժամկետներում։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։

«Հարցերի տեխնիկական կողմերը կարող են լուծվել կարճ ժամանակում, իհարկե, պայմանավորվող կողմերի միջև ընդմիջումը կարող է հստակեցնել բանակցությունների ժամկետը։ Սա կարող է ազդել բանակցությունների ընդհանուր տևողության վրա, ուստի, եթե բանակցող կողմերը շարունակեն կանոնավոր հանդիպումները, մենք հույս ունենք լավ արդյունքների հասնել հաջորդ տարի»,- ասել է նա։

Իրանի դիվանագիտական առաքելության ղեկավարը նշել է, որ Ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրով նախատեսված ապրանքների ցանկի շուրջ բանակցություններն արդեն սկսվել են, և «համաձայնագրերն ավարտին հասցնելու համար բանակցությունների ևս մի քանի փուլ է անհրաժեշտ»։

«Վերջին 6 ամիսների ընթացքում բազմաթիվ առցանց հանդիպումներ են անցկացվել Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև Ազատ առևտրի համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների շրջանակում՝ կապված Իրանի և ԵՏՄ-ի միջև համաձայնագրի տեքստի գլուխների հետ, իսկ նոյեմբերին 2-3-ին Երևանում տեղի են ունեցել դեմ առ դեմ բանակցություններ մեր երկրի և ԵՏՄ ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ հինգ երկրների բանակցային թիմերի միջև»,- հիշեցրել է Ջալալին։

Դեսպանը նաև նշել է, որ Իրանի և ԵՏՄ-ի միջև Ազատ առևտրի գոտու ստեղծման մասին ժամանակավոր համաձայնագիրը կյանքի է կոչվել 2019 թվականի նոյեմբերին, և Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի՝ հունվարին Մոսկվա կատարած այցը նպատակ ուներ արագացնել դրա վերածումը լիարժեք, նախադեպային համաձայնագրի։

Տաթև Ֆռանգյան