Ավտովթար Ոսկեվազ գյուղում. փրկարարներն օգնել են արգելափակված քաղաքացուն

Լուրեր

17.06.2026 | 19:14
Մոսկվայում ու հարակից շրջաններում արգելվել են թեթև ինքնաթիռների և քաղաքացիական ԱԹՍ-ների թռիչքները
17.06.2026 | 19:00
Վտանգավոր հետևանքներ կլինեն ՌԴ-ի խամաճիկների համար, եթե հակաօրինական խժդժությունների գնան․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.06.2026 | 18:50
Թրամփը հերքում է, որ ԱՄՆ-ն Իրանում ներդրումներ կկատարի 300 միլիարդ դոլար ծավալով հիմնադրամի միջոցով
17.06.2026 | 18:39
Հայաստանը Խաղաղության համաշխարհային ինդեքսում տարածաշրջանում առաջատարն է
17.06.2026 | 18:34
Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է
17.06.2026 | 18:30
Իրանը կհակազդի TRIPP-ին. գլխավոր հարցն այն է՝ ինչ միջոցներով․ Նիկիտա Սմագին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.06.2026 | 18:24
Քրեական գործերի քննության համար ողջամիտ ժամկետներ կսահմանվեն․ ԱՆ
17.06.2026 | 18:18
«Ձայները կեղծվել ա ու ընդդիմության լիդերները տանը վեր ընկա՞ծ են, քաբա՞բ են ուտում»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.06.2026 | 18:10
Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից // Վթարից տուժած 3 երեխա Երևան է տեղափոխվել․ ԼՈՒՐԵՐ
17.06.2026 | 18:08
Գնալու եմ Բաքու, եթե հրավեր լինի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.06.2026 | 18:03
ՌԴ-ից ընտրողների ներհո՞սք, թե՞ ընդհանուր այցելություններ․ ինչպես է տվյալների ընտրությունը փոխում պատկերը 
17.06.2026 | 18:00
Վերաքվեարկությունից մինչև նոր ընտրություններ․ ինչ կարող է լինել ՍԴ որոշումից հետո և որքան ժամանակում պիտի որոշում կայացվի
17.06.2026 | 17:54
Գյումրիում ընտրություններ անցկացնելու հետ կապված սցենարներ ենք մշակում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.06.2026 | 17:47
«Անկախ դիտորդը» վիճարկում է ԿԸՀ-ի որոշումը՝ վերաքվեարկություն չնշանակելու հարցով
17.06.2026 | 17:45
Չաբահար․ Հայաստանը նոր առևտրային միջանցքի կարևոր օղակ կարող է դառնալ
Բոլորը

Մարտի 19-ին, ժամը 21:34-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկեվազ-Ագարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ոսկեվազ գյուղում՝ «Հայասի Գրուպ»-ի գինու և կոնյակի գործարանի մոտակայքում, «Opel Zafira» (վարորդ` Գ. Պ.) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս է բերվել. վերջինս հրաժարվել է բուժօգնությունից։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, սահմանազատել տարածքը, այնուհետև ուղղել են ավտոմեքենան։