Պուտինի կոշտ խոսքում սպառնալիք կա իր շրջապատին․ բարդ խմորումներ են գնում․ Միքայել Նահապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

Factor TV–ի հարցազրույցը «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանի հետ 

–Պարո՛ն Նահապետյան, արդեն 23 օր գլոբալ բախում է Ուկրաինայի տարածքում՝ Ռուսաստանն է ներխուժել և փորձում է ուկրաինացիներին պարտադրել իր պահանջները։ Արևմուտքը զինում է Ուկրաինային, նաև՝ ռազմաքաղաքական, դիվանագիտական աջակցություն է ցույց տալիս։ Եթե մինչև պատերազմն ասեին՝ 23 օր Ուկրաինան չի հանձնվի ռուսական հարձակմանը, նվազագույնը ժպիտ կառաջացներ, այսօր դա փաստ է։ Ի՞նչ եզրակացություններ կարելի է անել այսօր։

-Եզրակացությունները միջանկյալ են, բայց շատ՝ թե՛ աշխարհքաղաքական, թե՛ Հայաստանի շահերին առնչվող եզրակացություններ են։ Ակնհայտ փաստերի հետ է պետք հաշվի նստել։ Առաջինն այն է, որ ռուսական բանակի հզորության մասին եղած իլյուզիաները կոտրվել են։ Ի հեճուկս տարբեր քարոզչական միջոցների, այնպես չի գնում, ինչպես ենթադրվում էր, որ պիտի գնա աշխարհքաղաքական բևեռ հանդիսացող երկրի բանակի պարագայում։ Երկրորդ փաստն այն է, որ Ռուսաստանի քաղաքական և տնտեսական էլիտաների մեջ բավականին բարդ խմորումներ են գնում։ Խոսում են մարդիկ, որ առհասարակ բացառված էր, որ երբևէ քաղաքական հարցերով կարծիք կհայտնեին, արձագանքում են այնպիսի մարդկանց, որ թվում է, թե երբեք անհրաժեշտություն չի առաջանալու այդ մարդկանց համար, որ արձագանքեն։ Երեկ ՌԴ նախագահը ներքին լսարանին ուղղված բավականին կոշտ ճառով է հանդես եկել, որն ուղղված էր իր նեղ շրջապատին խոշոր հաշվով։ Նրանք մարդիկ են, որ բավականին լավ կացության մեջ են եղել քաղաքական և տնտեսական իմաստով, և հիմա հաշտ չեն այս գործընթացի հետ։ Նրանք խոսում են դրա մասին և գործում են ընդդեմ դրա։ Այդ մարդկանց ուղղված ուղերձ և սպառնալիք-նախազգուշացում կար այդ խոսքի մեջ։

–Ինչո՞ւ է առաջանում այդ ճաքը։ Որովհետև միաձո՞ւյլ չէ Ռուսաստանի իշխանությունը, որը եթե դրսից դիտարկենք՝ թվում է կուռ․ կա կոնկրետ ղեկավար, որի հրամանները կատարվում են անշեղորեն, բանակը կռվում է, էլիտաներն ու ժողովուրդն աջակցում է։

-Ռուսաստանում միշտ են գոյություն ունեցել հոսանքներ և այդ հոսանքները միշտ եղել են շատ ազդեցիկ հոսանքներ՝ ի տարբերություն Հայաստանի, երբ հոսանքներ չկան, բոլորը նույն ուղղությամբ են գնում։ Ռուսաստանի էլիտաները այլ երկրների հետ իրենց տնտեսական հարաբերություններում, ինչու չէ՝ նաև որոշ մշակութային և գաղափարախոսական հարցերում մեծ ինտեգրվածություն են ունեցել։ Իհարկե՝ ժամանակները շատ հաճախ ստիպել են կառուցել բարիկադներ, երկաթե վարագույր քաշել, բայց այդ պատմության մեջ ավելի շատ համատեղ ապրած էլիտար կյանքի դրվագներ կան, երբ տարբերություն չկա՝ որ երկրի մայրաքաղաքում են, ինչ երաժշտություն է միացրած,որ պետություններից են։ Ի վերջո, Նապոլեոնի արշավանքի ժամանակ ռուսական զորքի հրամանատարների ազգանունները նայեք, թե ովքեր էին առաջնորդում (ոչ ռուսաֆիկացված անուն-ազգանունները), կհասկանաք՝ ինչքան փոխինտեգրված են։

–Նշանակում է՝ սա մեկ անձի պատերազմ է և այն Ռուսաստանը, որը կգա լինելու է կրկին մե՞կ անձի Ռուսաստան, այսինքն՝ էլիտաները, ժողովուրդն իրեն անհարմա՞ր է զգալու պատժամիջոցներից։

-Մի ասույթ կա, ասում են՝ ցանկացած պատերազմ պոպուլյար է առաջին 30 օրը և դա իրական սոցիոլոգիական ֆենոմեն է։ Ես համաձայն չեմ, որ սա մեկ անձի պատերազմ է, սա նաև որոշակի գաղափարական թևի, հոսանքի պատերազմ է՝ իր պատկերացրած լուծումներով, և դիմադրություն է ևս մեկ գաղափարական հոսանքի և էլիտայի։ Նման մասշտաբի կոնֆրոնտացիայի համար աշխարհը հիմա շատ փոխինտեգրված է և ՌԴ-ի համար ոչ շահեկանորեն է փոխինտերգված։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան