ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Լիլա Փիթրս Յահիային

Լուրեր

21.08.2026 | 14:24
Պարո՛ն Ղազարյան, ճիշտ դիրք ունեք․ երբ ես խոսում եմ, Ձեր գլուխը պիտի կախ լինի․ Վիլեն Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.08.2026 | 14:12
Ջամալ Մուսիալան բաց կթողնի Գերմանիայի Սուպերգավաթի հանդիպումը
21.08.2026 | 14:03
Սահմանապահ զորքերում ամփոփվել են 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
21.08.2026 | 13:58
Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն Ստեփանավանում թեկնածու է առաջադրել Արայիկ Ներսիսյանին
21.08.2026 | 13:51
Ազատ ոճի ևս երեք հայ ըմբիշներ պարտվեցին Մ-20 ԱԱ-ում
21.08.2026 | 13:43
Պրոբացիայի ծառայության և Ջրվեժ համայնքի պաշտոնյաները մեղադրվում են կեղծ արձանագրություններ կազմելու մեջ
21.08.2026 | 13:31
Սևանա լճի տարածքում 3100 քմ հողատարածքի վարձակալության իրավունքը դադարեցվել է
21.08.2026 | 13:17
Բռնցքամարտիկ Սուրեն Կատվալյանը դարձել է երիտասարդական ԵԱ-ի բրոնզե մեդալակիր
21.08.2026 | 13:05
Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահի նկատմամբ հետապնդումը դադարեցվել է․ արդյո՞ք սուտ մատնության ենթադրյալ դեպքի առթիվ քննություն իրականացվում է
21.08.2026 | 12:54
«Տելեգրամ»-ով 5 կգ մարիխուանա իրացնելու փորձի գործով նախաքննությունն ավարտվել է
21.08.2026 | 12:42
Ալեքսանդր Բատրակովը դարձել է երկրորդ ամենաթանկ ռուս ֆուտբոլիստը պատմության մեջ
21.08.2026 | 12:34
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը միացել է Գեղարքունիքի մարզում դիտորդների պարեկությանը
21.08.2026 | 12:22
Մասիսի գազալցակայանում վիճաբանության ժամանակ գազային ատրճանակ է գործադրվել․ 3 անձ ձերբակալվել է
21.08.2026 | 12:10
Պապիկյանը դիրքեր է այցելել // ՀՀ-ն երրորդ երկրի է դիմել հայ գերիներին այցելելու հարցով․ ԼՈՒՐԵՐ
21.08.2026 | 12:03
46-ամյա Ռոնալդինյոն վերսկսում է կարիերան
Բոլորը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Լիլա Փիթրս Յահիային։

ՄԻՊ-ի հանրային կապերի բաժնից տեղեկանում ենք, որ հանդիպման սկզբում Լիլա Փիթրս Յահիան շնորհավորել է տիկին Գրիգորյանին այս պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ նա իր մեծ ավանդը կունենա Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի հաստատության մանդատի լավագույնս իրականացման գործում:

Հանդիպման ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն Լիլա Փիթրս Յահիային ներկայացրել է վերջերս Արցախ կատարած այցի ընթացքում արձանագրված փաստերն ու հետևությունները, խոսել Արցախում առկա հումանիտար իրավիճակի մասին: Այս համատեքստում Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է ավելի քան մեկ շաբաթ տևող Արցախի գազամատակարարման փաստացի դադարեցման ու այդ ֆոնին ենթադրյալ խափանումը վերականգնելուն Ադրբեջանի կողմից խոչընդոտելուն, ինչի արդյունքում ավելի քան 100.000 մարդ եղանակային ցուրտ պայմաններում զրկվել է ջեռուցման հնարավորությունից: Արդյունքում խախտված են անձանց կրթության, առողջության պահպանման իրավունքները: Քրիստիննե Գրիգորյանը նշել է, որ մինչ այս պահը գազամատակարարումը դեռ վերականգնված չէ, և այդ ֆոնին էլեկտրաէներգիայի հաճախակի դադարումներն անտանելի պայմաններ են ստեղծում մարդկանց կյանքի համար:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է նաև Արցախի սահմանային գյուղերում տիրող իրավիճակը, հատուկ անդրադարձել է կատարվել Խրամորթ և մի շարք այլ գյուղերի բնակչության նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից շարունակվող ահաբեկման գործողություններին, որոնք ուղեկցվում են ինտենսիվ կրակոցներով՝ նաև ցավալիորեն հանգեցնելով խաղաղ բնակիչների շրջանում վիրավորումների: Պաշտպանը նշել է, որ այդ ամենն ադրբեջանական կողմից հետևողական կերպով իրականացվող էթնիկ ատելության քաղաքականություն է՝ միտված Արցախի հայաթափմանը:

Պաշտպանը մտահոգություն է հայտնել, որ միջազգային կազմակերպություններին ուղղված իր կոչերն ու փաստերի ներկայացումը համարժեք արձագանք չեն ստանում հատկապես այն ֆոնին, երբ մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող կազմակերպությունները Արցախում իրավիճակին ծանոթանալու հնարավորություն չունեն, ինչը այլ զարգացումների ֆոնին օբյեկտիվորեն հարցեր է առաջացնում հայ հասարակության շրջանում:

Տիկին Լիլա Փիթրս Յահիան կարևորել է Պաշտպանի կողմից ՄԱԿ մարդու իրավունքների մեխանիզմներն օգտագործելու հետևողականությունը:
Մարդու իրավունքների պաշտպանն իր հերթին բարձր է գնահատել Հայաստանում ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության համագործակցությունը տարբեր ոլորտներում, մասնավորապես, խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման, կանանց տնտեսական ու քաղաքական հզորացման, ինչպես նաև երեխաների ու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերում:

Քրիստիննե Գրիգորյանը Լիլա Փիթրս Յահիային ներկայացրել է նաև Պաշտպանի հաստատության առաջնահերթությունները, որոնք ներառում են անվտանգային հարցերով որոշումներում մարդու իրավունքներից բխող մոտեցումների ներդրման, ատելության խոսքի դեմ պայքարի, իրավահավասարության համապարփակ իրավական շրջանակի ստեղծման, ինչպես նաև կանանց իրավազորման հարցերը:

Հանդիպման վերջում կողմերը վերահաստատել են հանձնառությունը շարունակելու սերտ համագործակցությունը, մտքեր են փոխանակել առաջիկա ծրագրերի վերաբերյալ և ձեռք բերել կոնկրետ հարցերի վերաբերյալ պայմանավորվածություններ: