ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ռուսաստանի և Բելառուսի հետ նորմալ առևտրային հարաբերությունները դադարեցնելու օրինագծին

Լուրեր

10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
Բոլորը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ռուսաստանի և Բելառուսի հետ նորմալ առևտրային հարաբերությունները դադարեցնելու օրինագծին, գրում է VOA-ն։

Փաստաթղթին կողմ է քվեարկել 424 օրենսդիր, դեմ՝ ութը։ Այժմ օրինագիծը փոխանցվում Սենատ՝ քննարկման:

Նորմալ առևտրային հարաբերությունների կասեցումը նշանակում է, որ ռուսական և բելառուսական ապրանքների ներմուծումները կկորցնեն ամերիկյան շուկայում առավել բարենպաստ դիրքերը։ Սա նախագահ Ջո Բայդենի վարչակազմին թույլ կտա ավելի բարձր տուրքեր սահմանել ռուսական և բելառուսական ապրանքների համար, քան Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ մյուս երկրների պարագայում։

Բացի այդ, նախաձեռնությունը առևտրային բանակցություններում ԱՄՆ ներկայացուցչից պահանջում է ձգտել՝ սառեցնել Ռուսաստանի մասնակցությունը Առևտրի համաշխարհային կազմակերպությանը և կասեցնել Բելառուսի մուտքն այս կազմակերպություն:

Փաստաթուղթն ուժի մեջ կմնա մինչև 2024 թվականի հունվարի 1-ը։ ԱՄՆ նախագահը հնարավորություն կունենա վերականգնել նորմալ առևտրային հարաբերությունները Ռուսաստանի և Բելառուսի հետ, եթե «այդ երկրները դադարեցնեն իրենց ագրեսիվ գործողությունները Ուկրաինայի դեմ, ինչպես նաև որոշ այլ պայմաններով», ասվում է օրենքի պարզաբանման մեջ։

Տաթև Ֆռանգյան