Գյուղում երիտասարդ ընտանիքը պիտի ունենա բավարար եկամուտ, որը կարող է նպաստել ծնելիության բարձրացմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.11.2026 | 23:16
Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է մարզչական աշխատանքի
18.11.2026 | 23:03
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International
18.11.2026 | 22:51
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
18.11.2026 | 22:35
Հայ մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
18.11.2026 | 22:21
ՌԴ-ն Լեհաստանի տարածքում դիվերսիա էր ծրագրել՝ պատասխանատվությունը Կիևի վրա բարդելու համար․ Rzeczpospolita
18.11.2026 | 22:08
Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, մնացածն ի՞նչ կապիկություն է․ Միրզոյանը՝ Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 21:55
Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
18.11.2026 | 21:44
Պայմանագրային զինծառայող է մահացել
18.11.2026 | 21:35
Իսրայելի խորհրդարանը նոր խոսնակ ունի․ նրան աջակցում են Նեթանյահուի հակառակորդները
18.11.2026 | 21:24
Կոտայքի մարզում վթարային ջրանջատում կլինի
18.11.2026 | 21:13
GTA VI-ը պաշտոնապես թողարկվել է
18.11.2026 | 21:00
Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելուց խոսեց՝ բարձրացնելով Պուտինի հետ սակարկության գինը․ Նարինե Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 20:50
ՀՀ-ն 250 մլն եվրոյի նոր վարկ է վերցնում
18.11.2026 | 20:40
Էդուարդ Բաբայանը՝ «Գործարար»-ի ցուցակով․ ով ում հետ է բացառում կոալիցիան Աբովյանում
Բոլորը

Այս տարի վերահաշվարկ կլինի և հավանաբար կգրանցվի դեպոպուլյացիա. դա պայմանավորված էր 2020թ. կորոնավիրուսի և պատերազմի հետևանքով գրանցված մահերի մեծ թվով: «Հայաստանի ժողովրդագրական պատկերը՝ միգրացիոն ներհոսքի պայմաններում» թեմայով քննարկման ժամանակ այս կարծիքը հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթները համակարգող խորհրդական, ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանը:

«Այս տարի կունենանք բնական աճ: Մահացության որոշակի նվազում կգրանցվի»,- նշեց Մարկոսյանը:

Նրա խոսքով՝ կառավարությունը ծրագրեր է իրականացնում՝ ի նպաստ ծնելիության մակարդակի բարձրացման:

«Այսօր մեր ամենամեծ խնդիրը գյուղական բնակավայրերում է. Հայաստանն աշխարհում միակ պետությունն է, որի գյուղական բնակավայերում ծնելիության գումարային գործակիցն ավելի ցածր է, քան քաղաքային բնակավայրերում: Մեր գյուղերը շատ լուրջ խնդիր ունեն, դա ոչ միայն սոցիալ-տնտեսական է, այլ նաև մշակութային, կրթական և այլն… Գյուղում երիտասարդ ընտանիքը պիտի ունենա բավարար եկամուտ, ինչը կարող է նպաստել ծնելիության մակարդակի բարձրացմանը»,- նշեց ժողովրդագրագետը:

Մանրամասները՝ տեսանյութում: