ՀՀ բնակչությունը կշարունակի նվազել․ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ժողովրդագրական ծրագրի ղեկավար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
17.03.2022 | 17:07«Ըստ նոր կանխատեսումների՝ ՀՀ բնակչությունը կշարունակի նվազել մինչև 2050 թվականը»,- այս մասին «Հայաստանի ժողովրդագրական պատկերը՝ միգրացիոն ներհոսքի պայմաններում» թեմայով քննարկման ժամանակ հայտնեց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ժողովրդագրական ծրագրի ղեկավար Աննա Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ ժողովրդագրական իրավիճակը Հայաստանում գնալով չի լավացել, այլ վատացել է:
«ՀՀ-ում ժողովրդագրական հիմնական մարտահրավերներն են ցածր ծնելիության մակարդակը և արտագաղթը»,- ընդգծեց Հովհաննիսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: