ԱՄՆ հետախուզության տվյալներով ՝շուրջ 7000 ռուս զինծառայող է զոհվել․ The New York Times

Լուրեր

10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայում պատերազմ սկսելու որոշումից 20 օր անց ռուսական զորքերը, ամերիկյան հետախուզության համաձայն, արդեն իսկ մի քանի հազար զինծառայողների են կորցրել։ Այս մասին գրում է The New York Times-ը։

Ըստ պարբերականի՝ ամերիկյան հետախուզությունը հայտնել է ավելի քան 7000 զինծառայողի մահվան մասին, որն ավելին է, քան Իրաքում և Աֆղանստանում 20 տարվա ընթացքում սպանված ամերիկյան զորքերի թիվը միասին։

Նշվում է, որ դա ապշեցուցիչ թիվ է մարտերի երեք շաբաթվա ընթացքում, որը կազդի ռուսական ստորաբաժանումների, այդ թվում՝ տանկային կազմավորումներում զինվորների մարտունակության վրա: Պենտագոնի պաշտոնյաներն ասում են, որ մեկ ստորաբաժանման համար 10 տոկոս կորուստների թիվը, այդ թվում՝ զոհվածներն ու վիրավորները, թույլ չի տալիս կատարել մարտական առաջադրանքներ:

Պենտագոնի պաշտոնյաները նշում են նաև, որ պատերազմում զոհերի մեծ և աճող թիվը կարող է ոչնչացնել պայքարը շարունակելու կամքը: Արդյունքը, ըստ նրանց, երևում է հետախուզական զեկույցներում, որոնք նախագահ Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներն ամեն օր ստանում են։

Ամերիկացի պաշտոնյաները, որոնք անանունության պայմանով են լրատվամիջոցի հետ քննարկել օպերատիվ հարցերը, զգուշացրել են, որ ռուսական զորքերի մահվան թվերը ստույգ չեն, քանի որ ստացվել են լրատվամիջոցների, ուկրաինական տվյալների, ռուսական տվյալների, արբանյակային լուսանկարների, գնդակոծության տակ հայտնված ռուսական տանկերի ու զորքերի տեսանյութերի ուսումնասիրությամբ։

Հավելենք, որ ՌԴ-ն պաշտոնապես կորուստների մասին միայն մեկ անգամ է տվյալներ հայտնել․ ըստ մարտի 2-ին հրապարակված տվյալների՝ Ուկրաինայում պատերազմի ընթացքում 498 ռուս զինծառայող է զոհվել։

Էմմա Չոբանյան