Ռուսաստանի դեմ տրիբունալ պետք է լինի․ Զելենսկի

Լուրեր

10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
Բոլորը

Ուկրաինան սկսում է նյութեր հավաքել ռուս զինվորականների և Ռուսաստանի Դաշնության ղեկավարության նկատմամբ միջազգային տրիբունալի համար, որոնք պատերազմ սանձազերծեցին Ուկրաինայում։ Այս մասին իր տեսաուղերձում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, գրում է Korrespondent-ը։

«Մենք կուժեղացնենք աշխատանքը՝ նրանց պատասխանատվության ենթարկելու համար: Պետք է լինի միջազգային տրիբունալ: Այն ամենի համար, ինչ նրանք արել են Ուկրաինայի դեմ, մեր ժողովրդի դեմ, մեր պետության տարածքում ռուսական զորքերի կողմից իրականացվող յուրաքանչյուր ահաբեկչության համար»,- ասել է նա։

Զելենսկին նշել է, որ Միջազգային քրեական դատարանի դատախազն արդեն ժամանել է Ուկրաինա։

«Ես զրույց եմ ունեցել Հաագայի միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Խանի հետ, նա արդեն Ուկրաինայում է, սկսել է աշխատել։ Ռուս օկուպանտները պատասխան կտան ուկրաինացիների դեմ կատարված բոլոր ռազմական հանցագործությունների համար: Մենք կուժեղացնենք աշխատանքը՝ նրանց պատասխանատվության ենթարկելու համար: Պետք է լինի միջազգային տրիբունալ: Եվ այն կլինի այն»,- ասել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի դատախազությունն արդեն սկսել է համապատասխան աշխատանքները։

«Ռուսական զորքերը հարյուր անգամ ավելի շատ ավերածություններ բերեցին Ուկրաինա, քան Դոնբաս՝ պատերազմի ութ տարիների ընթացքում»,- ասել է Զելենսկին՝ հավելելով, որ ամենից շատ գնդակոծվել են Ուկրաինայի արևելքը, որտեղ ապրում է ռուսախոսների մեծ մասը։

Տաթև Ֆռանգյան