Ուկրաինան արձագանքել է ապառազմականացված երկիր ստեղծելու` ՌԴ հայտարարություններին

Լուրեր

10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկի հանդիսավոր արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
Բոլորը

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական, Ռուսաստանի հետ բանակցություններում ուկրաինական պատվիրակության անդամ Միխայիլ Պոդոլյակը մեկնաբանել է Ռուսաստանի հայտարարությունները Ուկրաինան սեփական բանակով ապառազմականացված երկիր դարձնելու առաջարկի վերաբերյալ՝ Շվեդիայի կամ Ավստրիայի օրինակով, գրում է Korrespondent-ը։

«Իհարկե, մենք հասկանում ենք մեր գործընկերների՝ բանակցային գործընթացում ակտիվ կողմ մնալու փորձը, այստեղից էլ՝ չեզոքության շվեդական կամ ավստրիական մոդելների մասին խոսքերը։ Բայց Ուկրաինան այժմ ուղղակի պատերազմի մեջ է Ռուսաստանի Դաշնության հետ։ Հետևաբար, մոդելը կարող է լինել միայն ուկրաինական և միայն օրինականորեն հաստատված անվտանգության երաշխիքների մասին։ Եվ ոչ մի այլ մոդել կամ տարբերակ»,- գրել է նա Telegram-ում։

Պոդոլյակը պարզաբանել է, որ նկատի ունի Ուկրաինայի՝ անվտանգության երաշխիքների առաջարկը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ռուս-ուկրաինական բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարել էր, որ բանակցություններում Կիևը առաջարկում է Ուկրաինայում ստեղծել ապառազմականացված պետության ավստրիական կամ շվեդական մոդելը, որն ունի սեփական բանակ։

Նա հավելել է, որ հարցը քննարկվում է երկու երկրների պաշտպանության նախարարների մակարդակով։