Անապահով խավն ավելի շատ է բախվում իրավապահ համակարգի կամայականություններին․ Արթուր Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» կողմից հետազոտություններ են իրականացվել 2015, 2017, 1019, 2021 թվականներին «Մարդու իրավունքների վրա հիմնված պատասխանատու ոստիկանության ստեղծում» ծրագրի շրջանակներում: Ուսումնասիրություններ են կատարվել «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ-ի կողմից:

«Իրավապահ մարմինների կամայականությունները, ոստիկանության հանդեպ վստահությունը՝ համաթվերով» թեմայով ասուլիսում իր դիտարկումները ներկայացրեց «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ նախագահ Արթուր Սաքունցը:

Նրա խոսքով՝ այս հետազոտությունն ազդակ է քաղաքական իշխանություններին՝ տեսնելու, թե ինչպիսին են հանրային ընկալումներն իրավապահ մարմինների գործուներության նկատմամբ:

Նշենք, որ հետազոտության համաձայն՝ իրավապահ մարմինների կամայականության գնահատումը 2021 թվականին 2019-ի համեմատ նվազել է, իսկ ոստիկանության հանդեպ վստահության համաթիվն աճել է:

Արթուր Սաքունցն ընդգծեց, որ այս հետազոտության նպատակը առաջին հերթին հանրային կարծիք ձևավորելն է և հանրությանը պահանջատեր դարձնելը՝ ոստիկանության բարեփոխումների պահանջներ ներկայացնելու առումով, երկրորդը՝ հետազոտությունը ներկայացվելու է ոստիկանությանը, որպեսզի տեղեկանան առկա միտումներին:

«Արդյո՞ք ոստիկանության բարեփոխումները կարող ենք համարել արդյունավետ՝ հաշվի առնելով այս միտումները: Այս օբյեկտիվ տվյալները գալիս են հիմնավորելու այդ մտահոգությունները»,- նշեց Սաքունցը:

«Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ նախագահ Լիանա Բալյանը տեղեկացրեց. «Հետազոտությամբ պարզվել է, որ անապահով խավն ավելի շատ է բախվում իրավապահ համակարգի կամայականություններին»:

Սաքունցը հավելեց, որ սոցիալապես անապահովներն ավելի խոցելի են դարձել իրավապահ մարմինների կամայականությունների զոհ դառնալու տեսակետից:

Մանրամասները՝ տեսանյութում: