Հանրային ծառայողներին կարգելվի ընդունել նվերներ և հյուրասիրություն․ հանրային քննարկման է ներկայացվել կանոնագիրքը

Լուրեր

10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
Բոլորը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հանրային քննարկման է ներկայացրել հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնները։ Ըստ հանձնաժողովի՝ կանոնագիրքը կամրապնդի հանրային ծառայության բարեվարքության համակարգը, կապահովի հանրային ծառայողների վարքագծի կանոնների միասնականությունը, կբարձրացնի հանրության վստահությունը հանրային ծառայության նկատմամբ, կստեղծի հանրային հատվածում կոռուպցիայի կանխարգելմանը միտված գործիք, ինչպես նաև կբարձրացնի հասարակության քաղաքացիական պահանջատիրությունը՝ հանրային ծառայության համակարգում ակնկալվող վարքագծի առնչությամբ։

Այս մասին Factor.am-ը տեղեկանում է «e-draft» իրավական ակտերի նախագծերի հրապարկման միասնական կայքից։

Հանրային ծառայողի տիպային կանոններն ունեն պարտադիր և խրախուսելի բաղադրիչ։ Պարտադիր կանոնները իրենցից ներկայացնում են որոշակի վարքագծի հետևելու պարտադիր կանոնների համախումբ, իսկ խրախուսելի կանոնները օրինակելի չափանիշների շարք են, որը պարտադիր նվազագույնից ավելին է և բնորոշում է գերազանցությունը հանրային ծառայության համակարգում: Հանրային ծառայողը չի կարող պատժվել խրախուսելի կանոններին չհետևելու համար։

Ինչպես նշվում է նախագծի հավելվածում՝ հանրային ծառայողների վարքագծի պարտադիր կանոնների թվում են հարգալիրությունը և գնահատանքը, օրինականությունը, բարեխղճությունն ու հավատարմությունը հանրային շահին, թափանցիկությունը և հաշվետվողականությունը, բարեկրթությունը, նվերների ու հյուրասիրության ընդունման արգելքը և այլն։ Խրախուսելի կանոնների թվում են գործընկերներին անհրաժեշտ աջակցության ցուցաբերումը, կոռուպցիոն բնույթի դեպքերի մասին հաղորդում ներկայացնելը խրախուսելը, աշխատանքային բարոյահոգեբանական բարենպաստ և առողջ միջավայր ստեղծելը և այլն։

Նախագիծը սահմանում է նաև վերոնշյալ հասկացությունները, մասնավորապես, ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝

Նվերը՝ ցանկացած գույքային առավելություն է, որը ողջամտորեն չէր տրամադրվի պաշտոն չզբաղեցնող անձի: Այն ընդգրկում է նաև ներված պահանջը, անհատույց կամ ակնհայտ անհամարժեք ցածր գնով պահանջի զիջումը, անհատույց հանձնված գույքը կամ ակնհայտ անհամարժեք ցածր գնով վաճառված գույքը կամ այլ գործողություններ, որոնց հետևանքով անձը ստանում է օգուտ կամ առավելություն:

Հյուրասիրությունը` նվերի տեսակ է, որը առաջարկվել, տրվել կամ ստացվել է պաշտոնական հարաբերություններ սկսելու, դրանք ամրապնդելու կամ զարգացնելու նպատակով:

Բարեվարքությունը` ընդհանուր էթիկական արժեքներին, սկզբունքներին և նորմերին համապատասխան գործունեություն և դրանց պահպանումն է, որի նպատակն է ամրապնդել մասնավոր շահերի նկատմամբ հանրային շահի գերակայությունը և պաշտպանությունը պետական համակարգում:

Նշենք՝ հանրային ծառայողի վարքագծի սկզբունքներն են համարվում հանրությանը ծառայելու գիտակցումը, հավատարմությունը հանրային շահին, բարեկրթությունը և հարգալիրությունը, ինչպես նաև բարեխղճությունն ու  օբյեկտիվությունը։

Նախագիծն իրավական ակտերի նախագծերի հրապարկման միասնական կայքում է տեղադրվել երեկ, հանրային քննարկման համար հասանելի կլինի մինչև մարտի 30-ը։

 

Ռոզա Վարդանյան