Փաշինյանի օրոք թալանված 5,5 մլն դոլարը վերադարձվեց բյուջե. ինչ է սպասվում Դավիթ Գալստյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Երեկ հայտնի դարձավ, որ պետական բյուջե է վերադարձվել Նիկոլ Փաշինյանի իշխանության առաջին տարում պետությունից թալանված 2,7 մլրդ դրամը: Զենքի բիզնեսով զբաղվող Դավիթ Գալստյանը, որը հանրությանն առավել հայտնի է «Պատրոն Դավո» մականվամբ, պետական բյուջե է վերականգնել իրեն մեղսագրվող հանցագործությամբ պատճառված վնասի ամբողջ չափը՝ շուրջ 5,5 մլն դոլար:

Այս խոշոր չարաշահման դեպքը 44-օրյա պատերազմից շուրջ մեկ տարի անց բացահայտել էր ԱԱԾ-ն՝ մանրամասնելով, որ Դավիթ Գալստյանը 2018 թվականի հեղափոխությունից մի քանի ամիս անց 2,7 մլրդ դրամ արժողությամբ տեխնիկական պահանջներին չհամապատասխանող հրթիռներ է վաճառել պաշտպանական գերատեսչությանը՝ համաձայնության գալով այդ ժամանակվա պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ:

Շուրջ կես տարի կալանքի տակ մնալուց հետո՝ Դավիթ Գալստյանը երեկ ազատվեց 50 մլն դրամ գրավի դիմաց: ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանից Factor TV-ն հետաքրքրվեց՝ արդյո՞ք պատճառած վնասից զատ՝ Դավիթ Գալստյանը նաև առաջացրած հետևանքների համար է պատասխանատվություն կրելու:

«Դատարանը կորոշի, իսկ հնարավոր պատճառված վնասը ինքը վերականգնել է»,- ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալը:

Անպիտան հրթիռները դեռևս 2011 թվականին են ներկրվել Հայաստան, սակայն Պաշտպանության նախարարությունը չի գնել դրանք, քանի որ անսարքություն է հայտնաբերվել: Այս մասին ավելի վաղ Factor TV-ին հայտնել էր 2008-2016 թվականներին պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանը։ Նա այս քրգործում վկայի կարգավիճակ ունի, հարցաքննվել է:

Ըստ Օհանյանի՝ ՊՆ-ն այդ թվականին գնել է մատակարարված հրթիռների երեսուն տոկոսը, իսկ մյուս՝ անպիտան խմբաքանակը, Դավիթ Գալստյանի խնդրանքով, պահեստավորվել է նախարարության պահեստներում՝ վտանգավորությամբ պայմանավորված:

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը քննության առարկա է համարում հրթիռների գնումը, առկայությունը և դրանց չօգտագործման ազդեցությունը պատերազմի ժամանակ:

Անպիտան հրթիռների գործով, Դավիթ Գալստյանից զատ, առանցքային մեղադրյալներ են նաև պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանն ու Զինված ուժերի ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանը:

Ուշագրավ է, որ Արտակ Դավթյանը մեղադրյալի կարգավիճակում շարունակում էր ղեկավարել Զինված ուժերը Գլխավոր շտաբը և պաշտոնանկ արվեց վերջերս՝ փետրվարի 24-ին: Նա ազատության մեջ է՝ ի տարբերություն Դավիթ Տոնոյանի, Ստեփան Գալստյանի և Ավետիք Մուրադյանի:

ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը Factor TV-ի հարցին ի պատասխան՝ շեշտել էր, որ Դավիթ Գալստյանը վերականգնել է պատճառված ամբողջ վնասը: Այստեղ հարց է առաջանում, թե ինչու գործով մյուս մեղադրյալները պետությանն իրենց կողմից պատճառված վնասը չեն վերականգնում: ԱԱԾ տնօրենի տեղակալն այս հարցն անպատասխան թողեց։

Քրգործի շրջանակում կես տարուց ավելի կալանքի տակ գտնվող Դավիթ Տոնոյանին փորձում են ազատել անձնական երաշխավորությամբ: Այս գործը ստանձնել էին Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ՔՊ կուսակցության անդամներ, ԱԺ իշխանական խմբակցության պատգամավորներ Վիլեն Գաբրիելյանը, Քրիստինա Պողոսյանը և «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Դատարանը, սակայն, նրանց միջնորդությունը մերժել է:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան