Ավստրալիան նոր պատժամիջոցներ է սահմանել ռուս օլիգարխների, գործարարների և նրանց ընտանիքների նկատմամբ

Լուրեր

19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
19.11.2026 | 20:30
«Ճողոպրել է բանակից», «Վիրավորվել եմ»․ հեռակա բանավեճ Փաշինյանի և «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 20:16
Ոստիկանները կանխել են գողություն կատարած երիտասարդների փախուստը․ երկու անձ ձերբակալվել է. ՆԳՆ
Բոլորը

Ավստրալիայի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին, գրում է «Կոմերսանտ»-ը։

Նշվում է, որ պատժամիջոցները սահմանվել են 33 ռուս օլիգարխի, հայտնի գործարարների և նրանց ընտանիքների մտերիմների նկատմամբ։ Նրանց թվում են միլիարդատեր Ռոման Աբրամովիչը, «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը, «Ռոստեխի» ղեկավար Սերգել Չեմեզովը, ՎԷԲ․ՌՖ-ի ղեկավար Իգոր Շուվալովը։

Պատժամիջոցները վերաբերում են նաև «Ռոսիա» բանկի տնօրենների խորհրդի նախագահ Դմիտրի Լեբեդևին, «Տրանսնեֆտ»-ի ղեկավար Նիկոլայ Տոկարևին և Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի գլխավոր տնօրեն Կիրիլ Դմիտրիևին։

Ավստրալիան կարծում է, որ պատժամիջոցների տակ հայտնված ռուսներն «ահռելի անձնական հարստություն են կուտակել և Ռուսաստանի համար տնտեսական և ռազմավարական նշանակություն ունեն»։ Նրանք սատարում են Կանադայի, ԵՄ-ի, Նոր Զելանդիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի պատժամիջոցները՝ ուղղված ազդեցիկ և առանցքային դերակատարում ունեցող ռուսաստանցիների դեմ։

Ավստրալիայի ԱԳՆ-ն նշում է, որ վերջին օրերին երկիրն ավելի քան 460 պատժամիջոց է սահմանել, որոնք տարածվում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Կենտրոնական բանկի, Զինված ուժերի, ռազմական ու քաղաքական գործիչների և այլ ռուսաստանցիների դեմ։

Էմմա Չոբանյան