Փաշինյանը Փարիզ այցը չօգտագործեց՝ ՀՀ-ի դեմ Բաքվի գործողությունները դատապարտելու․ ակտիվ աշխատանք է պետք ԵՄ-ի հետ․ Մուրադ Փափազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.07.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի հետ

-Պարո՛ն Փափազյան, նախ հայ-ադրբեջանական սահմանին և Արցախում տիրող իրավիճակից խոսենք։ Ադրբեջանը հերթական անգամ սադրանքի է դիմում՝ զոհ, վիրավոր կա, Արցախում էլ խաղաղ բնակավայրերն են թիրախավորվում՝ դպրոցի մերձակա տարածքի ուղղությամբ արկ է արձակվել։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ հատկապես Արցախում ռուս խաղաղապահների ներկայությունը չի զսպում Բաքվին չմոռանանք, որ Ադրբեջանն ու ՌԴ-ն դաշնակցային գործընկերության պայմանագիր կնքեցին։

-Ես համոզված եմ, որ Ադրբեջանն ու Թուրքիան, որոնք շատ վտանգավոր տանդեմ են կազմել, պիտի շարունակեն իրենց պատերազմը հայ ժողովրդի դեմ։ Նոյեմբերի 9-ից հետո Ալիևն ու Էրդողանը հայտարարեցին, որ սա սկիզբն է, իրենք պետք է շարունակեն և շահագրգռված են Հայաստանով՝ Հայաստանի հարավով, Սևանի շրջանով, և նույնիսկ հայտարարեցին, որ պիտի մինչև Երևան հասնեն։ Այդ ժամանակ ես ասացի, որ պետք է լուրջ ընդունել Ալիևի և Էրդողանի հայտարարությունը, և տեսանք, որ մայիսին ադրբեջանցի զինվորականները հաստատվեցին և շարունակում են մնալ Հայաստանի տարածքում։

-Նիկոլ Փաշինյանը սահմանային իրավիճակի հարցը Ֆրանսիայում քննարկել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Տեսնում ենք, որ ռուս խաղաղապահները, նաև Հայաստանի դաշնակցային գործընկեր Ռուսաստանը ոչինչ չեն կարողանում անել սահմանային լարվածության հետ կապված։ Եվրոպան ազդեցության լծակներ ունի՞՝ զսպելու Բաքվին։

-Տեսանք՝ ինչպիսին էր Եվրոպայի ազդեցությունը և Եվրոպայի քաղաքական աշխատանքի սահմանները։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մաս կազմելով՝ Ֆրանսիան փորձում է օժանդակել, բայց իրականում Ռուսաստանն է ազդեցիկ գետնի վրա։ Նոյեմբերի 9-ի համաձայնությունում Մինսկի խմբի համանախագահները ներդրում չեն ունեցել, այն ստորագրվեց Մոսկվայի կողմից։ Հայաստանը պետք է աշխատի, որպեսզի իր կարևորությունն ամրապնդի Մոսկվայի մոտ, նաև համոզի, որ կարևոր է, որ խաղաղություն հաստատվի ամուր հիմքերի վրա։

Մենք շարունակում ենք աշխատել Ֆրանսիայում, որովհետև Ֆրանսիան կարևոր դիրք ունի, նույնիսկ եթե սահմանափակ են իր միջոցները։ Նաև պետք է շարունակել ակտիվ դիվանագիտական աշխատանքը, ինչն այսօր չկա։ Հայաստանն ակտիվ դիվանագիտական քաղաքականություն չի վարում ոչ միայն Ֆրանսիայի հետ, այլ Եվրամիության։ Տեսանք, որ երբ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիա եկավ, չօգտագործեց այս այցը՝ դատապարտելու Ադրբեջանի հարձակումներն ու գործողություննները Հայաստանի սահմանների դեմ։

-Հայաստանի վարչապետը մեծ պատվիրակությամբ էր Ֆրանսիայում, տեղի ունեցավ «Ֆրանսիա-Հայաստան համագործակցության հեռանկարնար» համաժողովը, Նիկոլ Փաշինյանը նաև մի շարք հանդիպումներ ունեցավ։ Ֆրանսիայի և Հայաստանի համագործակցության խորացման ի՞նչ հեռանկարներ եք տեսնում և հատկապես ո՞ր ոլորտներում։

-Ֆրանսիան Հայաստանի բարեկամ երկիրն է, Ֆրանսիայում հայկական սփյուռքն էլ տասնյակ տարիներ իր աշխատանքն է անում։ Ֆրանսիայի տարբեր նախագահներ լուրջ կապեր են ունեցել Հայաստանի ղեկավարների հետ։ Շատ կարևոր է, որ Հայաստանը զարգացնի տնտեսական հարաբերություններն այլ երկրների հետ, այս պարագայում՝ Ֆրանսիայի։ Բայց միայն այս այցը բավարար չէ, Հայաստանի կառավարությունը հետո պետք է աշխատի, բոլոր նախարարները պետք է կապեր հաստատեն իրենց ֆրանսիացի գործընկերների հետ, ծրագրեր մշակեն, նաև ընկերությունների հետ աշխատեն, պայմանագրեր ստորագրվեն, որպեսզի ֆրանսիական ընկերությունները Հայաստան գան։ Լուրջ աշխատանք կա, որ պետք է Հայաստանի կառավարությունն անի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Թամարա Հակոբյան