Բևեռացումը մեր տունը քանդում է, ես կարևորում եմ «մենքը». Կարինե Ջանջուղազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

«Սոս Սարգսյանն ասում էր` Կարինե, այն, ինչ կատարվում է մեզ հետ, մեր մասին է, բայց ես վերջերս մտածում եմ, որ այն, ինչ կատարվում է մեզ հետ, բոլորովին էլ մեր մասին չէ: Եկանք-հասանք այս օրին ինքնախաբեությամբ, ժամանակը ճիշտ չգնահատելով, չօգտագործելով մեր հոգևոր ռեսուրսները»,- Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում ՀՀ վաստակավոր արտիստ Կարինե Ջանջուղազյանը:

Նրա խոսքով` այսօր Հայաստանում հակահերոսները շատացել են, ցավոք, դա իր արտահայտությունն է ունենում նաև արվեստում, և երիտասարդները ձգտում են նմանվել այդ հակահերոսներին: Մինչդեռ, դերասանուհու համոզմամբ, մեր օրերի հերոսը գլուխը կախ իր գործն անողն է, իր հողին տեր կանգնողը.

«Այսօր բևեռացումը մեր տունը քանդում է: Ես կարևորում եմ «մենքը»: Ատելություն սերմանողները, իշխանավորները երամ-երամ կգան ու կգնան, բայց «մենքը» կմնա: Այսօր մեր հասարակությունը շատ մոլորված է, հիվանդ, չգիտի` ուր գնա: Հունձքը շատ է, մշակները` քիչ. մշակներին խեղդել են»:

Կարինե Ջանջուղազյանը շեշտում է` ամեն դեպքում, ժամանակը ցույց է տալիս` ով է «որոմը», ով` «հասկը», պարզապես հարկավոր է դա տեսնել. «Որքան լացեցինք, իրար կերանք, մեղադրեցինք` բավ է. ժամանակն է արարելու, ստեղծագործելու: Մեր տունը ռմբակոծվել է, ոտքի´ կանգնեք, կառուցե´ք, պահանջատե´ր եղեք: Եկեք ազգովի ապաշխարենք. սթափվել է պետք սխալ ընթացքից, եկեք այլևս ինքներս մեզ չխաբենք: Հա´յ ժողովուրդ, քո արվեստը, քո երգը, կանչը, պոեզիան ողբ է, լաց ու կոծ: Հերիք է, եկեք կյանքի, ապրելու մասին խոսենք»:

Դերասանուհին, անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմին, նկատում է` այսօր աշխարհում եղբայրը եղբոր դեմ է ելել. «Դա ինձ սարսափեցնում է, ի՞նչ են կիսում իրար հետ` չեմ հասկանում, մշակե՛ք ձեր հողը, ինչո՞ւ եք իրար ուտում, անմեղ մարդիկ են զոհվում: Դուք ձեր այգին մշակե՞լ եք, որ ուրիշի բակի դեմ կռիվ եք տալիս: Զարհուրելի ժամանակաշրջան ենք ապրում»:

Մանրամասները` տեսանյութում:

Աննա Բաբաջանյան