Ալիևը կրակում է ռուս-ադրբեջանական պայմանագրի վրա․ վտանգավոր սադրանքը անպատիժ չի մնա՝ Մոսկվայից նշաններ կան․ Անուշ Բեղլոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.08.2026 | 13:59
Դոնալդ Թրամփի վարկանիշը հասել է 33%-ի՝ նվազագույնը պաշտոնավարման երկու ժամկետի ընթացքում
18.08.2026 | 13:50
Արեգնազ Մանուկյանի և դստեր հանդիպման արգելքի մասին տեղեկություն ենք ուզել իրավապահներից. Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 13:42
ՌԴ-ում բնակիչներին տուգանում են՝ վառելիքի դեֆիցիտի վրա իշխանությունների ուշադրությունը հրավիրելու փորձի համար
18.08.2026 | 13:31
Կողմ եմ համագործակցությանը. Լիլիթ Գալստյանը` Աննա Հակոբյանի՝ բռնության դեմ պայքարի արշավի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 13:23
Արման Ծառուկյանը 200 հազար դոլարի գրազ է եկել, թե որ երգի ներքո է դուրս գալու մենամարտի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 13:14
Նորածնին դրսում թողած անձը դեռ չի հայտնաբերվել․ Ցուցուլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 13:05
Դաշնակցությունը իրավունք չունի ամբողջ սփյուռքի անունից խոսել․ Արման Եղոյանը՝ Լիլիթ Գալստյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 12:57
«Յաբլոկո»-ն պարտվեց․ ՌԴ ԿԸՀ-ն կուսակցությանը հանել է Դումայի ընտրությունների քվեաթերթիկից
18.08.2026 | 12:56
Դալար գյուղում չրերի արտադրամասի գործունեությունը կասեցվել է սանիտարահիգիենիկ խախտումների պատճառով
18.08.2026 | 12:48
Արաղչին և Ֆիդանը հեռախոսազրույցում տարածաշրջանային հարցեր են քննարկել
18.08.2026 | 12:42
Ըստ ՆԳ փոխնախարարի՝ վերջին 2,5 տարում ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը նվազել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 12:34
Ովքեր են ԱԺ էթիկայի հանձնաժողովի անդամների ՔՊ-ական թեկնածուները
18.08.2026 | 12:26
ՖԻՖԱ-ի տնօրեններից մեկը հեռացվել է Ինֆանտինոյին քննադատելու պատճառով
18.08.2026 | 12:22
ՀՀ բոլոր քաղաքացիներին, անկախ իրենց սեռական կողմնորոշումից, պատրա՞ստ եք պաշտպանել․ հարց Գալստյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 12:10
Գյումրի-Մոսկվա չվերթը հետաձգվել է ԱԹՍ-ների պատճառով // ՀՀ-Հնդկաստան հուշագիր է ստորագրվել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Factor TVի հարցազրույցը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանի հետ

Անթալիայում սկսվեց դիվանագիտական ֆորումը, որը կտևի մարտի 11-13-ը, ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը մեկնել է այնտեղ: Հայաստանն ի՞նչ է ակնկալում, կարո՞ղ են կոնկրետ լուծումներ լինել. Դեռևս նոր զարգացող ՀայաստանԹուրքիա հարաբերությունների կարգավորման պրոցես է սկսվել, սահմանների բացման, դիվանագիտական հարաբերությունների ակնկալիք ունի Հայաստանը, ի՞նչ ենք ուզում այնտեղից:

-Իհարկե, հատկանշական է այդ ֆորումին Լավրովի և պարոն Միրզոյանի հանդիպումը, որը կարելի է համարել հերթական հանդիպում, սակայն այս բարդ միջազգային իրավիճակում, Ադրբեջանի կողմից սանձազերծված սադրանքների ներքո առաջին հերթին (նաև հաղորդագրության մեջ է այդ մասին նշված) նվիրված է այդ խնդիրների լուծմանը և ադրբեջանական սադրանքներին վերաբերող ռուս-հայկական խորհրդակցություններին: Նաև հայկական և ռուսական կողմերը քննարկեցին հայ-թուրքական հարաբերությունների գործընթացը: Եվ Ռուսաստանը, որը մեծ դեր ունի մեր տարածաշրջանում, հետաքրքրված է այդ պրոցեսով և սրտացավ է կայուն և հաստատուն զարգացման առումով:

Ալիևը նույնպես Անթալիայում է և այնտեղ հանդիպելու է Էրդողանին: Դուք ունե՞ք տեղեկություն՝ ՀՀ արտգործնախարարը կունենա՞ շփումներ թուրք պաշտոնյաների հետ՝ Չավուշօղլուի, Էրդողանի, միգուցե՝ պատգամավորների հետ:

-Ընդհանուր ֆորումի շրջանակում անխուսափելի են շփումները՝ ոչ անձնական, ոչ անհատական, հատուկ, այլ ընդհանուր շփումներ: Ինչ վերաբերում է հստակ հանդիպումներին, կարծում եմ՝ հայ-թուրքական բանակցությունների այս փուլում ճիշտ է, և դա տեսնում ենք պաշտոնական հաղորդագրություններից, որ այդ պրոցեսը, այնուամենայնիվ, թողնված է միայն հատուկ բանագնացների մակարդակին, այսինքն՝ չեն ենթադրվում այլ շփումներ, մանավանդ, որ այս պահին չունենք դիվանագիտական հարաբերություններ: Արտաքին գործերի նախարարների հանդիպում այս պահին այնքան էլ հասկանալի չէր լինի ո՛չ հայկական, ո՛չ թուրքական կողմերի համար:

Որոշիչ գործընթացը բանագնացների տիրույթում է գտնվում, այո՞:

-Այո՛:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան