Պուտինը միջուկային շանտաժով վա բանկ գնաց․ ՌԴ-ի «ժանգոտ ժանիքները» հանելու են․ Լևոն Շիրինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.09.2026 | 19:43
Արմաշի նախկին զորանոցի տարածքը հետ են վերցնում Ջրային կոմիտեից․ «Արարատ» ՋՕԸ-ն այն չի օգտագործել
10.09.2026 | 19:30
Գնդապետի պաշտոնանկություն՝ զինվորի մահից 22 օր անց․ ինչ են ակնկալում 19-ամյա տղայի հարազատները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 19:15
Առուշ Առուշանյանը Գորիսի ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն է
10.09.2026 | 19:00
Լևոն Քոչարյանի հայրը կալանավորված է, թող ինքը գլխավորի փողոցային պայքարը․ գուցե կպատմի՝ ոնց է հարստացել․ Արփի Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 18:49
Հայաստանը կմիանա ահաբեկչության կանխարգելման մասին ԵԽ կոնվենցիան փոփոխող արձանագրությանը
10.09.2026 | 18:39
Իրանը ժամանակավոր դադարեցրել է էներգակիրներ փոխադրող օտարերկրյա նավերի բեռնափոխադրման վճարը
10.09.2026 | 18:28
ՊՊԾ-ն հողերի օտարման գործընթացներում խախտումներ և չարաշահումներ է արձանագրել․ որքան վնաս է տրվել պետությանը
10.09.2026 | 18:23
COP17-ի համար նոր ենթակայան է կառուցվում, գործողը՝ վերազինվում
10.09.2026 | 18:11
Բայրամովը ԵՄ ներկայացուցչի հետ Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացն է քննարկել
10.09.2026 | 18:01
ՀՀ-ն առնվազն 3 արբանյակ կգործարկի // Գագիկ Խաչատրյանին նորից պատգարակով էին դատարան տարել․ ԼՈՒՐԵՐ
10.09.2026 | 17:45
ՆԱՏՕ-ի դաշնակիցները խափանել են Արկտիկայում Ռուսաստանի դիվերսիոն ծրագիրը. Reuters
10.09.2026 | 17:34
Հայաստանի ու Լեհաստանի ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման նախագիծը կուղարկվի ՍԴ
10.09.2026 | 17:25
Ռուբինյանը և Լեհաստանի ԱԳՆ պետքարտուղարը քննարկել են միջխորհրդարանական կապերի ակտիվացման ու խորացման հեռանկարները
10.09.2026 | 17:16
Ալժիրը խզել է դիվանագիտական ​​հարաբերություններն ԱՄԷ-ի հետ
10.09.2026 | 17:01
1.45 մլրդ դրամ՝ Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայի հիմնանորոգման համար
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության ղեկավար, քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ

-Պարո՛ն Շիրինյան, մինչ Ուկրաինայի տարածքում ավերիչ պատերազմը շարունակվում է, Թուրքիայի Անթալիա քաղաքում անարդյունք, բայց հանդիպեցին ՌԴ-ի և Ուկրաինայի ԱԳ նախարարները։ Հրադադար չի հաստատվել, բայց, ըստ Լավրովի, ինքը Կուլեբային է փոխանցել ՌԴ-ի պահանջները՝ պատերազմը կանգնեցնելու դիմաց։ Սպասենք, թե Կիևը ինչ կպատասխանի և արդյո՞ք այդպիսով կկանգնի պատերազմը։ 

-Եթե ուկրաինացիները կարողացան նույն անձնազոհությամբ իրենց հայրենիքը պաշտպանել, միանշանակ դա լինելու է։ Հնարավոր չէ 3-4 ամիս շարունակվի նույն ինտենսիվությամբ այդ պատերազմը։ Սիմպտոմը կա արդեն․ եթե Լավրովը՝ աշխարհակարգը իր «շեֆի» հետ միասին փոխողը, գնում է Անթալիա և հանդիպում է Կուլեբայի հետ, ուրեմն՝ ուկրաինացիների հարվածները ՌԴ-ին շատ են ցավոտ։ ՌԴ-ի պոտենցիալի ոչնչացում է նշանակում։

-Այստեղ նշեմ, որ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը մի քանի տարի շարունակ հրաժարվում էր հանդիպել Ուկրաինայի իր գործընկեր Կուլեբայի հետ։ Եվ փաստացի դա տեղի ունեցավ պատերազմի բռնկման 15-րդ օրը։

-Պատերազմը սկսեցին ինչո՞վ․ աշխարհակարգը փոխելու «հիտլերյան ծրագիր» ներկայացրեցին Պուտինի հետ միասին, և ինքն էր, որ Ռիբենտրոպի տեսքով ֆաշիստական մտքեր էր արտահայտում։ Լավրովի ղեկավար Պուտինը չի ընդունում Ուկրաինայի գոյության փաստն անգամ՝ որպես անկախ պետություն։ Նա գնում է ուկրաինացի ժողովրդի ինքնության բացարձակ ժխտման։ Եվ այսքանից հետո, երբ Անթալիա է գնում, ուրեմն՝ մի բան այն չէ։ Դա նշանակում է, որ ՌԴ-ն պատերազմում տապալել է իր գլխավոր խնդիրները՝ բլից-կրիգ չի ստացվել, որի վրա իրենք հույս ունեին, իսկ այս պատերազմը, որ հենց տոտալ պատերազմ է, այն ոչնչացման պատերազմ է։ Թող պատրանքներ չլինեն՝ ՌԴ-ն մղում է տոտալ պատերազմ։ Ուկրաինական բանակը հաղթել է, բայց ավանսով, եթե շարունակի նույն կերպ և պոտենցիալ ունենա պայքարել։ Իսկ Արևմուտքն օգնում է՝ ԱՄՆ-ն շատ սկզբունքային է կանգնած։ ՌԴ-ն հավերժ գնում է դեպի անդունդ։

-ՌԴ-ն ատոմային զենք ունի, իսկ անդունդ ընկնողը կփորձի փրկվել՝ իրեն անդունդը նետողին ոչնչացնելով։ Բացի այդ, պարտությունն Ուկրաինայում Պուտինին կարող է նաև իշխանություն արժենալ։ Չափազանցություն չէ՞ ՌԴ-ի անդունդ ընկնելը կանխատեսելը։

-Ես ենթադրում եմ՝ Պուտինին մեկը կողքից կգնդակահարի։ Խոսքը ռուսների մասին է, մի գեներալ կգնդակահարի։ Ինքը հաշվարկել է։ Որ ասում ենք բունկերում ինքը մեկուսացել է, դա մանկամիտ դատողություն է՝ ինքը վա բանկ է գնում միջուկային շանտաժով։ Բայց իր կողքինները, որ պիտի հրաման կատարեն, մենք չգիտենք՝ ունե՞ն այդ տրամադրությունը, թե՝ չէ։ Մենք չգիտենք՝ մեջներն ով կա։ Օրինակ՝ Հիտլերի կողքին գտնվող Բորմանը սովետական գաղտնի ծառայության հետ կապ է ունեցել։ Եթե Բայդենի նյարդերը դիմանան, իսկ մինչ այս պահը դիմանում է այդ շանտաժին, նա ո՛չ միջուկային զենք կարող է կիրառել, ո՛չ էլ հաղթել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան