«Մարտի 1»-ի մասին հիշեցումը նշանակում է, որ Սերժ Սարգսյանը ադեկվատ չէ. Նիկոլ Փաշինյան.ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.10.2026 | 12:56
Ֆրանսիայի վարչապետը կհանդիպի արհմիությունների հետ՝ քննարկելու անվտանգության հարցերը․ նոր բողոքի ցույցեր են սպասվում
21.10.2026 | 12:53
Մահացել է կինոգետ Դավիթ Մուրադյանը
21.10.2026 | 12:50
Գյումրիում էլեկտրաշչակ է փորձարկվելու 
21.10.2026 | 12:48
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
21.10.2026 | 12:41
Վթարվել է «Ապարան-Երևան» մայրուղային ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով
21.10.2026 | 12:32
Պուտինն օրվա առաջին կեսին կընդունի Ուիթկոֆին․ հանդիպման գլխավոր թեման ուկրաինական կարգավորումն է
21.10.2026 | 12:22
Երկաթուղի, նավթամուղ, գազամուղ․ Միրզոյանը ներկայացրեց՝ ինչ ենթակառուցվածքներ կունենա TRIPP-ը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 12:10
Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստանի» Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն // Թրամփի բանագնացը ՌԴ-ում է․ ԼՈՒՐԵՐ
21.10.2026 | 12:09
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 12:02
Հայաստանի Մ-15 հավաքականն ավարտել է պայքարը ՈւԵՖԱ Զարգացման մրցաշարում
21.10.2026 | 12:01
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 11:55
Ռուսաստանը գրոհել է Կիևի, Խարկովի և Պոլտավայի մարզերը․ զոհեր և վիրավորներ կան
21.10.2026 | 11:45
Թուրքիայի նախագահականից հերքում են, որ Ադրբեջանում փորձել են իջեցնել թուրքական դրոշը
21.10.2026 | 11:37
Դավիթ Ղազինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 11:26
ՀԿԿ-ն գաղտնի տեսագրություն է հրապարակել Ստեփանավանից․ «Վեկալ, ասըմ եմ դիր ջեբդ, ձեռդ մի պահի»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սերժ Սարգսյանի՝ բանակցությունների սեղանը լքելուց հետո, Նիկոլ Փաշինյանն ասաց.

«Սա ևս մեկ անգամ ապացուցեց, որ պարոն Սարգսյանը լավ չի տիրապետում հանրապետությունում ստեղծված իրավիճակին, և ես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին կոչ եմ անում կրկնակի թափով շարունակել զանգվածային անհնազանդությունների գործողությունները, քաղաքացիական անհնազանդությունների գործողությունները և այսօր ժամը 19:00-ին կրկին հավաքվել Հանրապետության հրապարակում: Դուք տեսաք, որ պարոն Սարգսյանը ադեկվատության զգացումը կարցրել է, նա լավ չի տիրապետում իրավիճակին, և ուրեմն մենք պետք է շարունակենք ճնշումներ այնքան ժամանակ, քանի դեռ պարոն Սարգսյանի համարժեքության զգացողությունը չի վերականգնվի: Ուզում եմ ընդգծել, որ պարոն Սարգսյանի սպառնալիքներն ու հոխորտանքները չունեն որևէ իրավական հիմք, որովհետև ՀՀ հավաքների ազատության մասին օրենքի 32-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ քանի դեռ հավաքները բնույթով խաղաղ են, ոստիկանությունը պարտավոր է իր իրավասության շրջանակներում աջակցել հավաքին, և ես ոստիկանության կոչ եմ անում քաղաքացիների խաղաղ, առանց զենքի հավաքների ազատությանը, եթե նույնիսկ դրանք, ինչպես իրենք են մեկնաբանում, որոշակի սահմանափակումներ են առաջացնում»,- ասաց Փաշինյանը, ապա ներկայացրեց, որ երբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը եկել էր Հանրապետության հրապարակ ինքը շատ հստակ ասել է, որ քննարկման թեմա կարող են լինել միայն իշխանությունից Սերժ Սարգսյանի հեռացումը և իշխանության խաղաղ և անցնցում փոխանցման պայմանները: 

«Եվ ոչ միայն սա ասել եմ, այլև մեր խոսակցության վերջում ևս մեկ անգամ ճշտել եմ՝ արդյոք մենք իրար ճի՞շտ եմ հասկանում և արձանագրել, որ ճիշտ ենք հասկանում: Օրվա վերջում ասել են, որ Սերժ Սարգսյանը պատրաստ է այդ օրակարգի շուրջ քննարկումների: Մենք պայման ենք դրել, որ մեր հանդիպումը սկզբից մինչև վերջ պետք է տեղի ունենա լրագրողների մասնակցությամբ,- ասաց Փաշինյանը, ապա հավելեց,- իսկ այսօր առավոտյան ինձ ասել են, որ կարծես թե թյուրըմբռնում է եղել և խոսք է եղել սկզբից և վերջում լրագրողների մասնակցության մասին, մենք ասել ենք, որ ոչ, մեզ համար պրինցիպիալ է, որ գործընթացը սկզբից մինչև վերջ պետք է տեղի ունենա հանրության համար թափանցիկ ձևով»:

Հարցին՝ արյունահեղությունը կանխելու ի՞նչ ուղիներ եք տեսնում, պատասխանեց. «Ի՞նչ արյունահեղության մասին է խոսքը, ի՞նչ իրավական հիմքով: Արյունահեղությամբ մեզ թող չվախեցնեն»:

Իսկ թե՝ Մարտի 1-ից դասեր չեք քաղել. «Մարտի 1-ից պարոն Սարգսյանը դասեր չի քաղել, և ես համոզված եմ, որ այդ դասը այս քաղաքական պրոցեսի ընթացքում կքաղի»:

Դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանն ասաց, որ 7-8 տոկոս քվե ստացած ուժը չի կարող ժողովրդի անունից խոսել, ասաց. «Ուրեմն ես էստեղ հիմա ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետության  հարյուրհազարավոր քաղաքացիներին: Ես հայտարարում եմ, որ մեր հայտարարած թավշյա հեղափոխությունը ունի մեր բնակչության 90 տոկոսի աջակցությունը: Ես այստեղ չեմ եկել խոսելու «Ելք» խմբակցության անունից, եկել եմ խոսելու ժողովրդի անունից, և ինձ լիազորված եմ համարում խոսել ժողովրդի անունից, և Սերժ Սարգսյանը պետք է անհապաղ հրաժարական տա: Էդ որ ասում են անդառնալի հետևանքներից խուսափել, եթե չեն ուզում, որ խնդիրներ առաջանան և Ազգային անվտանգության ոլորտում պրոբլեմներ առաջանան, Սերժ Սարգսյանը հիմա իսկ պարտավոր է հրաժարական տալ: Ես համոզված եմ, որ ժողովուրդը իր կամքով և պայքարով հասնելու է այդ հանգրվանին»:

Վերջին հարցին՝ Դուք պատրա՞ստ եք հանդիպել նորից Սերժ Սարգսյանի հետ, ասաց. «Ես ասել եմ, որ պատրաստ եմ քննարկել իշխանությունից իր հեռացման պայմանները և իշխանության խաղաղ և անցնցում փոխանցման պայմանները: Որ պահին Սերժ Սարգսյանը ընդունեց դա, ես պատրաստ եմ քննարկել»: