Սերժ Սարգսյանը հրաժարվեց շարունակել բանակցությունները և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.10.2026 | 12:56
Ֆրանսիայի վարչապետը կհանդիպի արհմիությունների հետ՝ քննարկելու անվտանգության հարցերը․ նոր բողոքի ցույցեր են սպասվում
21.10.2026 | 12:53
Մահացել է կինոգետ Դավիթ Մուրադյանը
21.10.2026 | 12:50
Գյումրիում էլեկտրաշչակ է փորձարկվելու 
21.10.2026 | 12:48
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
21.10.2026 | 12:41
Վթարվել է «Ապարան-Երևան» մայրուղային ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով
21.10.2026 | 12:32
Պուտինն օրվա առաջին կեսին կընդունի Ուիթկոֆին․ հանդիպման գլխավոր թեման ուկրաինական կարգավորումն է
21.10.2026 | 12:22
Երկաթուղի, նավթամուղ, գազամուղ․ Միրզոյանը ներկայացրեց՝ ինչ ենթակառուցվածքներ կունենա TRIPP-ը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 12:10
Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստանի» Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն // Թրամփի բանագնացը ՌԴ-ում է․ ԼՈՒՐԵՐ
21.10.2026 | 12:09
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 12:02
Հայաստանի Մ-15 հավաքականն ավարտել է պայքարը ՈւԵՖԱ Զարգացման մրցաշարում
21.10.2026 | 12:01
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 11:55
Ռուսաստանը գրոհել է Կիևի, Խարկովի և Պոլտավայի մարզերը․ զոհեր և վիրավորներ կան
21.10.2026 | 11:45
Թուրքիայի նախագահականից հերքում են, որ Ադրբեջանում փորձել են իջեցնել թուրքական դրոշը
21.10.2026 | 11:37
Դավիթ Ղազինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 11:26
ՀԿԿ-ն գաղտնի տեսագրություն է հրապարակել Ստեփանավանից․ «Վեկալ, ասըմ եմ դիր ջեբդ, ձեռդ մի պահի»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր առավոտյան տեղի ունեցած Սերժ Սարգսյան և Նիկոլ Փաշինյան հանդիպումը րոպեներ տևեց։ Սերժ Սարգսյանը ներս մտնելով նշեց, որ չի պատկերացնում, թե այդքան լրագրողների ներկայությամբ ինչքան կարող են բանակցել։

Նկոլ Փաշինյանը կրկնեց երեկվա հայտարարությունը, որ Սերժ Սարգսյանն իշխանությունն անցնցում պետք է փոխանցի ժողովրդին և որ այլ հարցի շուրջ չեն երկխոսելու․ «Ես եկել եմ այստեղ քննարկելու Ձեր հրաժարականի պայմանները և իշխանության խաղաղ ու անցնցում փոխանցման պայմանները, հետևաբար կոչ եմ անում երկխոսություն տերմինը չօգտագործել»։

Սերժ Սարգսյանն արձագանքեց, որ դա ոչ թե բանակցություն է, այլ ուլտիմատում և շանտաժ․ «Դա շանտաժ է պետությանը, օրինական իշխանությանը, Դուք չեք պատկերացնում պատասխանատվության աստիճանը, Դուք դասեր չեք քաղել Մարտի 1-ից և եթե այդ տոնով պետք է խոսեք, ապա ինձ մնում է Ձեզ մեկ անգամ ևս խորհուրդ տալ, որպեսզի գաք օրինական դաշտ և ընդհանրապես տրամաբանության սահմաններում, հակառակ դեպքում ամբողջ պատասխանատվությունը Ձեզ վրա է, ընտրե՛ք»։

Մանրամասները՝ տեսանյութում։