Էրդողանը Պուտինին Մոսկվայի նկատմամբ արևմտյան պատժամիջոցները շրջանցող գործնական առաջարկ է արել․ աղբյուր

Լուրեր

11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ն կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
11.11.2026 | 16:08
Աշխարհում պարենի գները նվազել են, բայց շաքարավազը շարունակում է թանկանալ․ ՄԱԿ-ը զգուշացնում է պարենային նոր ռիսկերի մասին
11.11.2026 | 15:58
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է
11.11.2026 | 15:49
Փաշինյանն ու Չեռնոգորիայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունն ու տարածաշրջանային հաղորդուղիների զարգացումը
11.11.2026 | 15:38
Իրանի հարցով Թրամփի ու Նեթանյահուի միջև տեղի է ունեցել «իսկական դժոխային վեճ»․ Ynet
11.11.2026 | 15:29
Դսեղի «Aura Village» հյուրանոցում և երկու այլ վայրում ապօրինի ջրօգտագործման դեպքեր են բացահայտվել․ տուգանքները՝ 3,6 մլն դրամ
11.11.2026 | 15:20
Իտալիայի Ա Սերիայի առաջատարը նոր պայմանագիր է կնքել Մուսոլինիի ծոռի հետ
11.11.2026 | 15:10
ՔՊ-ն Եղեգնաձորում զիջեց «Հանրապետությանը» // Բողոքի նամակ ԵՄ-ին՝ Արսեն Գևորգյանի մահվան հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 15:01
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել
11.11.2026 | 15:01
Ուկրաինան մերժել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները փոխելու՝ ԱՄՆ-ի առաջարկը. The Telegraph
11.11.2026 | 14:50
Արսեն Գևորգյանին ոչ թե բժիշկ, այլ բուժակ է զննել, իսկ շտապօգնությունը ուշ է ժամանել․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ սերտ կապեր ունեցող լրագրողը պնդում է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի կայացած հեռախոսազրույցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է ոսկու և տեղական արժույթների առևտուր սկսել Ռուսաստանի, Չինաստանի և Թուրքիայի միջև՝ շրջանցելու Արևմուտքի պատժամիջոցները, որոնք կիրառվել են Մոսկվայի դեմ Ուկրաինա ներխուժման պատճառով, գրում է Turkish Minute-ը։

Hurriyet-ի սյունակագիր Աբդուլքադիր Սելվին գրում է, որ Էրդողանը վերջերս ԱԶԿ-ի Կենտրոնական գործադիր խորհրդի փակ հանդիպման ժամանակ ասել է, որ ինքը հեռախոսով գործնական առաջարկ է արել Պուտինին, որը կշրջանցի Մոսկվայի նկատմամբ արևմտյան պատժամիջոցները։

«Երեք երկիր՝ ՌԴ-ն, Չինաստանն ու Թուրքիան, կարող են բիզնես անել մեր ազգային արժույթներով՝ ռուբլով, յուանով և լիրայով, ինչպես նաև ոսկով»,- Պուտինին ուղղված Էրդողանի խոսքերն է մեջբերում հոդվածագիրը։

Ընդգծելով, որ Ռուսաստանը Թուրքիայի առանցքային առևտրային գործընկերներից է, Սելվին գրում է, որ Էրդողանի առաջարկը պատմական քայլ է՝ օգնելու Ռուսաստանին, նաև Թուրքիայի համար ճգնաժամը հնարավորության վերածելու, որը կարող է անուղղակիորեն տուժել պատժամիջոցներից։

«Ռուսաստանը, որը մեկուսացված է աշխարհից, արդյո՞ք կքննարկի առևտրի տարբերակը Թուրքիայի և Չինաստանի հետ։ Ինչո՞ւ ոչ»,- եզրափակում է հեղինակը։

Նշվում է, որ Էրդողանի այս առաջարկը Պուտինին կարող է է՛լ ավելի սառեցնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ արդեն իսկ սառը հարաբերությունները։

Էմմա Չոբանյան