Արցախում 2 օր է՝ գազ չկա․ ադրբեջանական սադրանքները հաճախակի են դարձել, զինատեսակների տրամաչափը՝ աճել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 18:01
Վենսուելայի ընդդիմության առաջնորդ Մաչադոն աքսորից հայրենիք է վերադարձել
26.10.2026 | 17:55
Ալեն Սիմոնյանն ու ԵՀ ներկայացուցիչը քննարկել են Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման հարցերը
26.10.2026 | 17:50
Factor TV-ի հրապարակումից հետո ՔՊ-ի թեկնածուն կտուգանվի
26.10.2026 | 17:41
Գերմանիան պատրաստվում է գնել Ուկրաինայում մշակված «Բարս» հրթիռները․ FT
26.10.2026 | 17:33
Էլինա Դանիելյանը՝ Եվրոպայի կանանց ակումբային գավաթի փոխչեմպիոն. ԼՈՒՍԱՆԿԱՐ
26.10.2026 | 17:25
Եկամուտների տարեկան հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է․ ՊԵԿ
26.10.2026 | 17:13
Ջրվեժում 5000 քմ հողատարածքը վերադարձվել է պետությանը․ Գլխավոր դատախազություն
26.10.2026 | 17:07
Եղոյանն ուղիղ չպատասխանեց` հանձնաժողովի նպատակը Գարեգին Բ-ի հեռացու՞մն է. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 17:00
Հայտնի է սամբոյի Հայաստանի հավաքականի կազմն աշխարհի առաջնությունում
26.10.2026 | 16:50
Հաջիևը հայտարարել է, թե Հայաստանն ու հայ հասարակությունը «պետք է ներողություն խնդրեն ադրբեջանցիներից»
26.10.2026 | 16:42
Ամեն ինչ արվում է հանուն Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու. Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 16:29
Արմավիրի դատարանից կալանավոր է փախել․ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում
26.10.2026 | 16:21
Ըմբշամարտի ԱԱ. Կարեն Ասլանյանը եզրափակիչում է, Գալստյանը և Թադևոսյանը կգոտեմարտեն բրոնզե մեդալի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 16:16
Թրամփը Նորվեգիան «զուգարան-երկիր» է անվանել՝ իրեն Նոբելյան մրցանակ չշնորհելու համար
26.10.2026 | 16:07
Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով բանակցությունների վերսկսումը չի նշանակում ռազմական գործողությունների սահմանափակում
Բոլորը

«Գազ չկա, փայտ ենք վառում»․ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Շուշի-Լիսագոր-Բերձոր հատվածում գազատարի վթարից հետո Արցախում երկու օր է՝ զրկվել են բնական գազից։ Ադրբեջանական կողմը խոչընդոտում էր վնասված խողովակաշարի վերանորոգման աշխատանքները սկսելուն։ Ռուս խաղաղապահների հետ բանակցություններից հետո վթարված մայրուղային գազատարի մերձակայքում ականազերծում է իրականացվում, որից հետո կմեկնարկեն վերականգնման աշխատանքները, տեղեկացնում է Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը։

44-օրյա պատերազմից հետո Արցախում նման իրավիճակ է ստեղծվել առաջին անգամ, Factor TV-ի հետ զրույցում ասում է Նորշենի բնակիչը։ Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանն էլ նշում է, որ Արցախում գազամատակարարումը վերականգնելու ուղղությամբ ամեն ինչ արվում է։

Անդրադառնալով համացանցում տարածվող այն լուրերին, թե ռուս խաղաղապահները փակել են Արցախի տարածքում ադրբեջանական ավտոշարասյան տեղաշարժերը՝ Արցախի ԱԳ նախարարը նշեց, որ նման տեղեկություն չունի։

Ուկրաինայում պատերազմի ֆոնին ադրբեջանական կողմը հաճախակի է դարձրել սադրանքները ոչ միայն Արցախում, այլև ՀՀ-ի հետ սահմանին։

Այսօր ժամը 14։00-14։30-ի սահմաններում ադրբեջանական կողմը Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի ուղղությամբ տեղակայված դիրքերից խախտել է հրադադարը։ Կիրառվել է 60 մմ տրամաչափի ականանետ, արձակվել է 4 ական։ Տուժածներ չկան։

Ականանետից երեկ թիրախավորվել էր նաև Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղին հարակից գերեզմանոցը։ Արձակվել էր 2 ական։

«Տուժածներ չկան, ժողովուրդը նորմալ կայնքով ապրում է»,- ասում է Խրամորթի գյուղապետ Զորիկ Աբրահամյանը։

Այս դեպքից առաջ էլ կրակոցներ լսվել էին Մարտունու շրջանի Նորշեն գյուղում․ բացի այդ՝ ադրբեջանցիները նաև բարձրախոսով հայերեն ձայնագրությամբ սպառնացել էին, որ գյուղացիները լքեն նռան այգիները, որտեղ այդ պահին աշխատում էին, հակառակ դեպքում՝ կկրակեն։ Դեպքից հետո այգեգործները դադարեցրել են աշխատանքները։ Օրեր առաջ նման սպառնալիքներ հնչել էին նաև Խրամորթում։

Նորշենում ևս, ինչպես Խրամորթում, ռուս խաղաղապահներ տեղակայված չեն․ գալիս են այն դեպքում, երբ գյուղերում որևէ միջադեպ է լինում։ Բանակցում են ադրբեջանական կողմի հետ, որից հետո իրավիճակը հանդարտվում է, կամ էլ խաղաղապահները ստիպված են լինում մնալ գյուղում, որպեսզի գյուղացիները կարողանան աշխատել։

«Նորշենը կենտրոնում է՝ նշանառության տակ»,- ընդգծում է նորշենցի Արթուր Ասրյանը։

Ադրբեջանցիների նպատակն է խուճապի մատնել բնակիչներին և վախի մթնոլորտ ձևավորել։ Հակառակ դրան՝ գյուղացիները չեն վախենում ու չեն լքում գյուղը։ Այս պահին Խրամորթում ու Նորշենում գյուղատնտեսական աշխատանքները շարունակվում են։

Ադրբեջանն այսօր հրադադարի ռեժիմը խախտել է նաև հայ-ադրբեջանական սահմանին՝ ժամը 13։10-ի սահմաններում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Պաշտպանության նախարարությունից հայտնում են՝ հայկական կողմի պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Ժամը 15։00-ի դրությամբ՝ իրադրությունը սահմանի այդ հատվածում հարաբերականորեն կայուն է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան