Ադրբեջանը հարձակվեց, Ռուսաստանը կօգնի՞ Հայաստանին․ Ալիևն ու Պուտինը դաշնակիցներ են․ Ստեփան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.09.2026 | 18:28
ՊՊԾ-ն հողերի օտարման գործընթացներում խախտումներ և չարաշահումներ է արձանագրել․ որքան վնաս է տրվել պետությանը
10.09.2026 | 18:23
COP17-ի համար նոր ենթակայան է կառուցվում, գործողը՝ վերազինվում
10.09.2026 | 18:11
Բայրամովը ԵՄ ներկայացուցչի հետ Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացն է քննարկել
10.09.2026 | 18:01
ՀՀ-ն առնվազն 3 արբանյակ կգործարկի // Գագիկ Խաչատրյանին նորից պատգարակով էին դատարան տարել․ ԼՈՒՐԵՐ
10.09.2026 | 17:45
ՆԱՏՕ-ի դաշնակիցները խափանել են Արկտիկայում Ռուսաստանի դիվերսիոն ծրագիրը. Reuters
10.09.2026 | 17:34
Հայաստանի ու Լեհաստանի ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման նախագիծը կուղարկվի ՍԴ
10.09.2026 | 17:25
Ռուբինյանը և Լեհաստանի ԱԳՆ պետքարտուղարը քննարկել են միջխորհրդարանական կապերի ակտիվացման ու խորացման հեռանկարները
10.09.2026 | 17:16
Ալժիրը խզել է դիվանագիտական ​​հարաբերություններն ԱՄԷ-ի հետ
10.09.2026 | 17:01
1.45 մլրդ դրամ՝ Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայի հիմնանորոգման համար
10.09.2026 | 16:48
Հայաստանը մտադիր է գործարկել առնվազն 3 արբանյակ․ Փաշինյանի ելույթը Փարիզում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 16:39
Չքանդված շինությունները ունեն սեփականության իրավունք, բանակցում ենք. Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 16:27
Նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ է ներկայացվել Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ
10.09.2026 | 16:14
ՊԵԿ-ը օգոստոսին արձանագրել է հարկային իրավախախտումների մի շարք դեպքեր
10.09.2026 | 16:03
Մերցը ՌԴ-ի մոտ խաղաղության բանակցությունների լուրջ պատրաստակամություն չի տեսնում
10.09.2026 | 15:55
ԱԽ քարտուղարը և Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցը քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն է

-Պարո՛ն Գրիգորյան, որքան ՌԴ-ն շատ է ավերում Ուկրաինայի քաղաքներն ու գյուղերը, սպանում բնակիչներին, այնքան խստանում են Արևմուտքի պատժամիջոցները նրա նկատմամբ։ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ամբողջովին արգելեցին ռուսական էներգակիրների՝ նավթի, գազի, ածխի ներկրումը։ ԵՄ-ն նույն ճանապարհով կգնա՝ մինչև տարեվերջ երկու երրորդով կնվազեցնի ռուսական գազի ներկրումը, ամբողջովին կանկախանա ՌԴ-ից մինչև 2030 թվականը։ Արդյո՞ք պատժամիջոցների խստությունը կկանգնեցնի Վլադիմիր Պուտինին, եթե նաև Ուկրաինայի ժողովրդի և բանակի 14-օրա պայքարը հաշվենք՝ ՌԴ-ն թողնելով առանց մեծ հաջողության։

-Պուտինի քայլերը, ժամանակը ցույց է տալիս, որ կապված չեն տնտեսական վիճակի, իզոլյացիայի հետ։ Այդ գաղափարախոսությունը, որին ինքը հավատում է ու որն ինքը ուզում է իրականացնել, որը շատ հեռու է ռեալություններից, ինքն ուզում է իրականացնել։ Ավտորիտար ռեժիմներին բնորոշ է, որ լիդերը կտրվում է իրականությունից։ Այստեղ մենք տեսնում ենք, որ Պուտինը մեկուսացված է իր շրջապատով։ Նրան մեկուսացրեց շրջապատը, տալիս է այն ինֆորմացիան, որն իրեն ձեռնտու է։ Ի վերջո՝ ուժայիններն ուզում են պատերազմել, կասկած ես չունեմ, հենց դա է, որ միշտ տալիս են այն ինֆորմացիան, որ իրենց ձեռնտու է։ Մենք այդ կտրվածությունը տեսել ենք Սադամ Հուսեյնի, Քադաֆիի դեպքում, ու ես չեմ սպասում, որ Վլադիմիր Պուտինը, հաշվի առնելով իրականությունը, ինչ-որ քայլեր կանի պատերազմը կանգնեցնելու։

-Իջնում է ՌԴ-ի դիվանագիտական տոնը՝ ԱԳՆ-ն է այսօր հայտարարել, թե Ուկրաինայի իշխանություն փոխելու պլաններ չունի, մինչդեռ՝ պատերազմ սկսելով դենացիֆիկացիայի մասին էին հայտարարել, ասելով, թե բենդերական նացիստներ են Ուկրաինայի իշխանություններում գտնվում։ Միաժամանակ, մեծ հաջողություններ ՌԴ-ն չունի՝ խոշոր քաղաքներ չի գրավել։ Եվ մի քանի օրից Անթալիայում կհանդիպեն Ուկրաինայի և ՌԴ-ի արտգործնախարարներ Լավրովն ու Կուլեբան։ Կհաջողվի՞ համաձայնության գալ։ 

-Միշտ էլ կարող է լինել դիվանագիտական լուծումը։ Օրինակ՝ եթե ՌԴ-ն կանգ առնի նույնիսկ իր այսօրվա դիրքերում՝ մի քանի տեղերում առաջ եկավ ռուսական զորքը, մեծ կորուստներ ունի։ Այո, ճիշտ նշեցիք, որ դիմադրությունն ահավոր մեծ է։ Համոզված եմ, որ Պուտինին չեն զեկուցում դա, որ ամբողջ ժողովուրդը այդ թվում՝ ռուսներն ազգությամբ, պայքարում են Ռուսաստանի ագրեսիայի դեմ։ ՌԴ-ն, գոնե արտգործնախարարության մակարդակով հասկացավ, որ վիճակը բարդ է և դա է պատճառը, որ իրենց կոշտ դիրքորոշումից հետ են քաշվում։ Ես ասեմ ձեզ, միշտ էլ կարելի է դիվանագիտության ճանապարհով գնալ՝ գոնե ժամանակավոր դադարեցնել ռազմական գործողությունները։ Մի քիչ առաջ եկան ՌԴ-ի զորքերը՝ Խերսոնի, Սումի քաղաքի մերձակայքում, չեմ ասում, թե գրավեցին քաղաքները։ Գոնե եթե այստեղ կանգ առնեն, բանակցային պրոցեսը ավելի էֆեկտիվ կլինի, բայց կանգ չեն առնում և նորից կորուստներ են գրանցվում։ Ինչքան ՌԴ-ն շարունակի պատերազմը, ինչքան շարունակի ռմբակոծել քաղաքները, ինչքան շարունակի սպանել քաղաքացիական մարդկանց, այդքան ՌԴ-ն կմեկուսանա։ Ես համոզված չեմ, որ Պուտինին զեկուցում են Խարկովում ռուսների՝ իրենց դեմ կռվելու մասին։

-Պաշտոնական այցով Փարիզում է Նիկոլ Փաշինյանը։ Նա և Մակրոնը Փարիզում կմասնակցեն «Հավակնություններ՝ Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համաժողովին, որտեղ կքննարկեն տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Եթե նույնիսկ ՌԴ-ի խանդն է բորբոքելու այս այցը և հնարավոր փաստաթղթերի ստորագրությունը, ՀՀ-ն պե՞տք է խորացնի Ֆրանսիայի հետ կապերը։ Ի՞նչ կարող է տալ ՀՀ-ին Ֆրանսիայի հետ համագործակցությունը։ 

-Միանշանակ՝ Ֆրանսիա գնալը և այլընտրանքներ ստեղծելը ճիշտ է։ Մենք պարտավոր ենք հարց դնել ՌԴ-ի առաջ՝ հարձակվեց Ադրբեջանը վաղը, ու հավանականությունը զրո չէ, այո՝ կա հավանականություն այդպիսի, դու կաջակցե՞ս։ Գիտե՞ք որն է լինելու պատասխանը, որ ՌԴ-ն և Ադրբեջանն արդեն դաշնակիցներ են, հո դաշնակցի դեմ դուրս չեն գա։ Իսկ վերջում Ադրբեջանի հետ դաշնակցային հարաբերությունների անցնելը փակում է շանսը, որ ՌԴ-ն մեզ կաջակցի։ Նույնիսկ պատերազմի ժամանակ ՌԴ-ն չմիջամտեց, բայց դռները չէին փակել՝ ինչ-որ պարտավորությունների համար կարող էիր դիմել, իսկ հիմա չես կարող, իրենք կասեն՝ Ադրբեջանի հետ ունեն նույնատիպ պայմանագրեր, ուրեմն՝ կոնֆլիկտը մենք և Ադրբեջանը մեր մեջ պիտի լուծենք։

Բայց մենք այսօր այն վիճակում չենք, որ ագրեսիայից կարողանանք էֆեկտիվ պաշտպանվել, եկեք իրար չխաբենք։ Մեզ այլընտրանքներ են պետք։ Ոչ թե կռվելն է այլընտրանքը, այլ՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ անվտանգության պայմանագիր ստորագրելն է, ինչը զսպիչ մեխանիզմ է լինելու և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի հետ հարաբերություններում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան