Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 51 նոր դեպք
Հասարակություն
09.03.2022 | 11:14Մարտի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 51 նոր դեպք: Իրականացվել է 2803 թեստավորում, առողջացել է 266 քաղաքացի, գրանցվել է մահվան 8 դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 421 592 դեպք, որոնցից 407 348-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 4054 բուժառու:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսը հետևանքով մահվան 8560 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 924 553 թեստավորում։