Սիգարետը մարմնի վրա են հանգցնում, արդուկով՝ այրում․ ընտանեկան բռնության դեպքերով քրգործերն աճել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.06.2026 | 12:13
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
06.06.2026 | 11:56
Արամ Դանիելյանից կբռնագանձվեն բնակարաններ, հողամասեր, մեքենաներ և 100 մլն դրամ
06.06.2026 | 11:21
ԿԸՀ-ն բավարարել է պատգամավորի 6 թեկնածուի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը. նրանց ձերբակալելու որոշում է կայացվել
06.06.2026 | 11:03
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է Հայաստանի ներկայացրած «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը
06.06.2026 | 10:42
«Պիտի մինիմում մե 10 ձեն բերե». ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել
06.06.2026 | 10:33
Ըստ մեղադրանքի՝ Նորակերտի նախկին ղեկավարը յուրացրել է շուրջ 40 գույք՝ համայնքի հողեր, շենքեր և ավտոմեքենաներ
06.06.2026 | 10:17
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.06.2026 | 10:00
Այսօր Հայաստանում լռության օր է
06.06.2026 | 01:06
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը կվիճարկվի՞ Վարչական դատարանում, թե՞ ոչ․ «Հանրապետության» անդամը՝ իրենց որոշման մասին
06.06.2026 | 00:39
ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումն անվավեր ճանաչելու՝ «Հանրապետության» դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:21
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը ուժը կորցրած ճանաչելու մասով որևէ հիմք չի ներկայացվել․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:09
Հրդեհ Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկում
06.06.2026 | 00:06
Արմեն Աշոտյանը կալանավորվեց
06.06.2026 | 00:03
Այժմ նախընտրական մրցակցությունն ավարտվում է, և խոսքը պատկանում է քաղաքացիներին. նախագահի ուղերձը
05.06.2026 | 23:50
Ինչո՞ւ պետք է Զելենսկին Հայաստան չգար․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Պիտի անպայման իր ասածով անեի, եթե իր ցանկությունը չէր, արդեն կռիվ էր գնում»,- Սիրարփի Ասատրյանն իր՝ արդեն նախկին ամուսնու հետ ծանոթացել է 2010 թվականին՝ սոցիալական ցանցերից մեկի միջոցով։ Խաղաղ կյանքը, սակայն, երկար չի տևել․ կես տարի անց կնոջ կյանքում սկսվել են հոգեբանական, ապա ֆիզիկական ծանր բռնությունները։

Սիրարփիի կյանքում բռնությունները շարունակվել են 7 տարի, անգամ այն ժամանակ, երբ հղի էր։ Մեր զրուցակիցը չցանկացավ իր նկատմամբ իրականացված բռնությունների մասին մանրամասնել։ Թեև որպես ապացույց՝ լուսանկարներ և ձայնագրություններ ևս ուներ, բայց նախընտրեց զերծ մնալ դրանք հրապարակայեցնել։ Կնոջ խոսքով՝ իր կյանքում օրեր են եղել, որ հոգեկան ծանր վիճակից ուղղակի նստել և ժամերով լաց է եղել։ 

Ասում է՝ մեկ անգամ համարձակություն է ձեռք բերել և հեռացել է տանից, սակայն ամուսինը խնդրել է վերադառնալ՝ խոստանալով այլևս բռնություն չգործադրել։ Խոստումը կարճ կյանք է ունեցել։ Տարիներ շարունակվող բռնություններից Սիրարփին կարողացել է վերջնականապես ազատվել միայն մանկահասակ տղայի վախը տեսնելուց հետո։

Սակայն կնոջ հանգիստ կյանքը շատ կարճ է տվել․ ենթադրյալ բռնարար ամուսինը երեխայի հետ տեսակցությունների ժամանակ պարբերաբար տղային տրամադրել է մոր դեմ, ինչը հանգեցրել է երեխայի ոչ դրական վերաբերմունքին։ Ամիսներ անց՝ 4 տարեկան երեխան ուղղակի չի ընդունել Սիրարփիին։ Մոր խոսքով՝ նախկին ամուսինն անգամ տղային տարել է Ոստիկանության բաժին և հորդորել ասել, թե մայրն իրեն վատ է վերաբերում, ծեծում է և ինքը չի ցանկանում նրա մոտ ապրել։ Այս դեպքից 2 տարի անց՝ այսօր էլ Սիրարփին չի կարողանում նորմալ հարաբերություններ հաստատել արդեն տևական ժամանակ հոր մոտ ապրող տղայի հետ։ Դրան ավելանում են նաև շարունակվող բռնությունները։

Ոստիկանությունը, սակայն, այս և մնացած մյուս դեպքերի մասով քրեական գործ հարուցելու որևէ հիմք չի գտել՝ պատճառաբանելով, որ կնոջ կյանքին վտանգ չի սպառնացել։ Սիրարփին վերահաստատում է իր կարծիքը՝ նախաքննական մարմինների և ոստիկանության գործելաոճում ոչինչ չի փոխվել։

Հայաստանում Սիրարփին մեկն է այն հարյուրավոր կանանցից, որոնք ընտանիքում բռնության են ենթարկվում․ և շատ դեպքերում բռնությունը ոչ միայն ֆիզիկական է լինում, այլև զուգորդվող է հոգեբանական նվաստացմամբ կամ ստորացմամբ։ ՀՀ Գլխավոր դատախազությունն իրականացված ամփոփմամբ պարզել է, որ միայն 2021թ. ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում քննվել է ընտանիքում բռնության դեպքերի վերաբերյալ հարուցված շուրջ 556 քրեական գործ: Ավելին, հանրային մեղադրանքի կարգով հարուցվել է ընդհանուր 51 քրեական գործ, որը 2020թ. համեմատ՝ ավելին է շուրջ 3.5 անգամ:

Իրավապաշտպան Արման Ղարիբյանը, սակայն, շեշտում է՝ թեև հանրության մոտ տարածված է, որ միայն ծեծն է համարվում անձի նկատմամբ բռնություն, այնուամենայնիվ, բռնությունն ունի նաև այլ տարատեսակներ։

Տարիներ շարունակ ընտանիքներում բռնության դեպքերը մշտադիտարկող խմբի անդամ Ղարիբյանը շեշտում է՝ ոչ ոք չի կարող ասել՝ դեպքերն աճե՞լ են, թե՞ ոչ, քանի որ այդ թեմայով համապարփակ հետազոտություն չի իրականացվել։ Թեև հարուցվող քրեական գործերի թիվն աճել է, սակայն դրանցով շատ անգամ կա՛մ պատասխանատվության չեն սահմանվել, կա՛մ պատիժը սահմանափակվել է 50-100 հազար սիմվոլիկ դրամաչափով։

Ի վերջո՝ Հայաստանում որքանո՞վ են պաշտպանված կանանց իրավունքները։ Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը նկատում է՝ կանանց իրավունքների մասին խոսելիս նախ պետք է հասկանալ՝ որքանո՞վ են Հայաստանում կանայք օգտվում բոլոր այն հնարավորություններից, որոնք հասարակության մեջ ստեղծված են, որ մարդը լիարժեքորեն ապրի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան