Բացառել ցանկացած տեսակի բռնություն, ատելության խոսքի ու բռնության կոչերի, ինչպես նաև չստուգված տեղեկությունների տարածում. Պաշտպան

Լուրեր

14.10.2026 | 16:52
Կարապետյանը սխալվում է․ ռեստորանի առկայությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Նորավանքի հայտը մերժելու հիմք չէ
14.10.2026 | 16:40
ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա
14.10.2026 | 16:28
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքու կայցելի․ հայտնի է՝ ինչ հարցեր է բարձրացնելու
14.10.2026 | 16:15
«Ռուսական երկաթուղիներ»-ը բաց է Հայաստանի հետ կոնցեսիոն պայմանագրի արդյունավետության համատեղ գնահատման համար
14.10.2026 | 15:37
ՀԷՑ-ի 100 % բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարությունը առաջիկա օրերին որոշում կընդունի․ Ռոմանոս Պետրոսյան
14.10.2026 | 15:17
ԱԳՄԱ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանի ճեպազրույցը COP17-ին ընդառաջ. ՈՒՂԻՂ
14.10.2026 | 15:10
Քոչարյանի կալանքի դեմ բողոքը մերժվել է // Փաշինյանը Բելոզյորովի հետ երկաթուղիների հարցն է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 15:05
COP17-ին ընդառաջ՝ Երևանում բարձրացվել է ՄԱԿ-ի դրոշը
14.10.2026 | 14:53
Բաքուն Իրանին և Թուրքիային մեղադրում է Ադրբեջանի դեմ տեղեկատվական հարձակումների մեջ
14.10.2026 | 14:42
ԵՄ-ն Ուկրաինային 2,86 մլրդ եվրո է հատկացնում՝ ԱԹՍ-ների, հրթիռների և մարտի դաշտում առկա հրատապ կարիքների համար
14.10.2026 | 14:35
«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է
14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

 

 

  1. Երկրում ստեղծված խիստ լարված մթնոլորտի պայմաններում անփոխարինելի նշանակություն ունեն զանգվածային լրատվության միջոցներն ու լրագրողների աշխատանքը: Կարևոր է նաև սոցիալական ցանցերի դերը, որոնք նույնպես ազատ խոսքի բաղադրիչ են:
  2. Մարդու իրավունքների պաշտպանը մշտապես հատուկ ուշադրությամբ է հետևում լրագրողների բնականոն աշխատանքի ապահովմանը: Նրանց անխոչընդոտ մասնագիտական աշխատանքն ու պաշտպանվածությունը մեր երկրում ժողովրդավարության զարգացման գրավականներից է: Այս առումով, մտահոգիչ է այսօր «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի մասնագիտական աշխատանքի խոչընդոտն ու նրա նկատմամբ կիրառված բռնությունը: Կարևոր է, որ այս փաստով արդեն իսկ նախաձեռնվել է քննություն:

Հաշվի առնելով հաճախակի դարձող բռնությունների դեպքերը՝ Մարդու իրավունքների պաշտպանը խնդրում է լրագրողներին չգտնվել բռնության գործադրման կամ բռնության իրական վտանգ պարունակող վայրերից:

  1. Պաշտպանի աշխատակազմը շարունակում է ահազանգեր ստանալ ծնողներից կապված իրենց երեխաների պաշտպանվածության հետ: Հատկապես անհանգստացնող են ծնողների մտահոգությունները՝ կապված իրենց երեխաների գտնվելու վայրերի ու նրանց անվտանգության հետ:

Դարձյալ վերահաստատում ենք, որ երկրում ստեղծված լարված իրավիճակի պայմաններում երեխաների լավագույն շահից չի բխում հավաքներին կամ երթերին մասնակցելը: Մարդու իրավունքների պաշտպանի կողմից շարունակում են գործադրվել բոլոր ջանքերը՝ երաշխավորելու համար երեխաների իրավունքները:

  1. Զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների ուսումնասիրությունը վկայում է, որ առանձին դեպքերում դրանցում առկա են բախումների կամ այլ միջադեպերի այնպիսի ձևակերպումներով նկարագրություններ, որոնք սոցիալական ցանցերում հանգեցնում են ատելության խոսքի ու բռնության կոչերի: Այդ հրապարակումների ներքո սոցիալական ցանցերի առանձին օգտատերերի կողմից խրախուսվում է բռնությունը, այդ թվում՝ զենքի միջոցով հարցեր լուծելը, իսկ մի շարք դեպքերում կոչ է արվում «ֆիզիկապես ոչնչացնել», «կյանքից զրկել» ոստիկանության ծառայողների:

Մարդու իրավունքների պաշտպանը խնդրում է, որպեսզի լրատվամիջոցներն այս բոլոր դեպքերում հեռացնեն ատելություն կամ բռնության կոչ պարունակող ցանկացած մեկնաբանություն՝ անկախ նրանից դրանք արվում են առերևույթ կեղծ, թե իրական օգտատիրոջ կողմից:

  1. Առանձին դեպքերում արձանագրվել են նաև այնպիսի հրապարակումներ, որոնք ներկայացված են՝ որպես հաստատված փաստեր և հիմնված են միայն մի կողմի հայտարարությունների վրա: Նկատվել են նաև չստուգված տեղեկությունների հիման վրա արվող հրապարակումներ:

Այս առումով, խնդրում ենք լրագրողներին իրենց հրապարակումներում ձեռնպահ մնալ չստուգված տեղեկություններ տարածելուց, հատկապես երբ դրանք վերաբերում են միջադեպերին երեխաների ներգրավվածությանը կամ միայն մեկ կողմի հայտարարությունների հիման վրա իրավիճակը՝ որպես հաստատված փաստ ներկայացնելուց: