Ինչքան նոր մահեր են անհրաժեշտ, որ Ուկրաինայի երկնքի փակումն ապահովվի․ Զելենսկի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր հերթական տեսաուղերձն է հղել. Նա կրկին կոչ է արել արեւմտյան երկրներին օգնել Ուկրաինային պաշտպանվել երկնքից։
«Մեր դրոշի վրա արյուն չկա: Չկան և երբեք չեն լինի սև կետեր, սվաստիկաներ: Ուկրաինայի դրոշը հողն է: Խաղաղ, պարարտ, ոսկեգույն և առանց տանկերի: Այս երկինքը խաղաղ է, պարզ, կապույտ և առանց հրթիռների: Այդպես է եղել, այդպես էլ կլինի»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը։

Միաժամանակ նա հայտարարել է, որ խաղաղ ուկրաինացիներն արժանի են, որ երկինքը փակվի թշնամու հրթիռներից։

«Ինչքան նոր մահեր և կորուստներ են անհրաժեշտ Ուկրաինայի երկինքը փրկելու համար, ինչո՞վ են խաղաղ մարդիկ Խարկովում կամ Նիկոլաևում տարբերվում Համբուրգում կամ Վիեննայում ապրողներից, մենք սպասում ենք որոշման։ Մաքրել երկինքը․կա՛մ ուժով, որը դուք ունեք, կա՛մ դուք մեզ կտաք մարտական ինքնաթիռներ և հակաօդային պաշտպանության միջոցներ, որոնք մեզ կտան անհրաժեշտ ուժը: Սա այն օգնությունն է, որը աշխարհը պետք է տրամադրի ոչ միայն Ուկրաինային, այլև ինքն իրեն՝ ապացուցելու, որ մարդկությունը հաղթելու է։ Որքան հնարավոր է շուտ»,- ասել է պետության ղեկավարը։

Նախագահը նաև տեղեկացրել է, որ բանակցություններ է վարել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Հնդկաստանի վարչապետ Մոդիի հետ։ Նա նրանց կոչ է արել նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի Դաշնության դեմ։

Այնուհետև Ուկրաինայի ղեկավարը խոսել է Նիկոլաևի և Խարկովի բնակելի թաղամասերում գիշերային հարվածների մասին։ Նա հայտարարել է, որ ռուսական զորքերը պատանդ են պահում Իրպինի, Բուչայի, Գոստոմելի և գրավված այլ քաղաքների բնակիչներին

Մանրամասները՝ տեսանյութում

Տաթև Ֆռանգյան