Գերմանիայի կառավարությունը հրաժարվել է ՆԱՏՕ-ի ուժերի միջոցով ապահովել Ուկրաինայի երկնքում ոչ թռիչքային գոտին

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը հաստատել է, որ Գերմանիայի կառավարությունը հրաժարվել է ՆԱՏՕ-ի ուժերի միջոցով ապահովել Ուկրաինայի երկնքում ոչ թռիչքային գոտին։ Հակառակ դեպքում՝ դա կնշանակեր, որ ՆԱՏՕ-ի ինքնաթիռները պետք է խոցեն ռուսական ինքնաթիռները։

«Իսկ դա կնշանակեր, որ մենք ուղղակիորեն ներգրավված ենք այդ պատերազմում»,- մեկնաբանել է գերմանացի դիվանագետը՝ ելույթ ունենալով ARD հեռուստաալիքի եթերում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Եթե դա այդքան հեշտ լիներ, մենք այսօր անհապաղ կգտնեինք այդ հեշտ լուծումը։ Եթե մենք կարողանայինք կանգնեցնել այդ պատերազմը, դադարեցնել մայրերի, հայրերի, երեխաների տառապանքը, մենք նույն վայրկյանին կանեինք։ Սակայն մենք պատասխանատվություն ենք կրում, որպեսզի այս պատերազմը չվերածվի Երրորդ համաշխարհայինի»,- հավելել է Բերբոքը։

Նա ևս մեկ անգամ դատապարտել է Ռուսաստանի Դաշնության ղեկավարության, մասնավորապես՝ նախագահ Վլադիմիր Պուտինի գործողությունները։

«Այն, ինչ մենք տեսնում ենք, այն, ինչ նա (Վլադիմիր Պուտինը) անում է, հազարապատիկ անգամ ագրեսիա է։ Նրա տանկերը խաղաղություն չեն բերում, դրանք միայն վիշտ են բերում։ Պուտինը «խախտում է միջազգային իրավունքի բոլոր կանոնները, մարդկային համակեցության բոլոր կանոնները»,- ասել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը։

Բերբոքը, միաժամանակ, հիշեցրել է, որ Արևմուտքը «տնտեսական և ֆինանսական միջոցների օգնությամբ կիրառել է բոլոր լծակները՝ Ռուսաստանի նախագահի վրա առավելագույն ճնշում գործադրելու համար»։

Հիշեցնենք, որ ուրբաթ՝ մարտի 4-ին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ դաշինքի անդամ երկրները միակարծիք են, որ ՆԱՏՕ-ի ռազմական ինքնաթիռներն Ուկրաինայի վրայով ոչ թռիչքային գոտի չեն ապահովի։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հերթին կտրուկ քննադատել էր այս որոշումը։

Տաթև Ֆռանգյան