Ուկրաինայի իշխանությունները հայտարարել են, որ ռուսական կողմը չի պահպանում «լռության ռեժիմը»

Լուրեր

21.08.2026 | 20:40
Հայաստանի և Վրաստանի հետախուզական կառույցների ղեկավարները քննարկել են համագործակցության խորացումը. 1tv.ge
21.08.2026 | 20:22
Կրիպտոաշխարհն արդեն դարձել է մեր իրականության մաս. ՊԵԿ նախագահը քննարկել է ոլորտի կարգավորումները
21.08.2026 | 20:07
Դատարանը կասեցրել է Հայաստանի առաջնությունում լեգեոնականների սահմանափակման նոր օրենքը
21.08.2026 | 19:47
Էբոլայի բռնկումը շարունակվում է․ Հայաստանում տարածման ռիսկը ցածր է. ՀՎԿԱԿ
21.08.2026 | 19:33
Արմեն Գրիգորյանն անգործ չի մնացել. Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.08.2026 | 19:20
Որքան որ հասկացել եմ` զինվորները պատժվելու հետևանքով չէին դրսում. Վիլեն Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.08.2026 | 19:08
Ինչո՞ւ Սամվել Կարապետյանը իր սիրելի Հայաստանում մեկ անշարժ գույք ունի․ հարց Արամ Վարդևանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.08.2026 | 18:55
Քաղաքականությամբ զբաղվելը եղել է իմ դպրոցական տարիների երազանքը․ Հարություն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.08.2026 | 18:39
18 պետական բուհերում շուրջ 4500 ուսանողի հաշվով 400 մլն դրամի գերավճար է ձևավորվել․ ՊՎԾ
21.08.2026 | 18:27
Դուք ՔՊ անդամ չեք, եկել մեր դիրքորոշումն եք ներկայացնում․ Սոնա Ղազարյանը՝ Հարություն Հարությունյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.08.2026 | 18:18
Լարա Կազանջյանը տեղափոխվել է «Սարագոսա»
21.08.2026 | 18:10
Չալաբյանը կալանքից ազատ արձակվեց // ԱԺ-ն Կառավարության ծրագիրը կքննարկի օգոստոսի 24-ին․ ԼՈՒՐԵՐ
21.08.2026 | 18:05
ՔՊ-ն «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուին հանձնաժողովի նախագահ ընտրեց
21.08.2026 | 17:59
2 կիլոգրամից ավելի կրիստալ տեսակի թմրամիջոց է հայտնաբերվել
21.08.2026 | 17:48
Հայաստանն առաջին մեդալն է նվաճել ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում
Բոլորը

Ռուսական կողմը չի հետևում «լռության ռեժիմին» և շարունակում է հրետակոծել ինչպես Մարիուպոլը, այնպես էլ նրա շրջակայքը։ BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Մարիուպոլի քաղաքային խորհուրդը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ այդ պատճառով խաղաղ բնակչության տարհանումը հետաձգվել է։

«Մարիուպոլի բոլոր բնակիչներին խնդրում ենք գնալ ապաստարաններ: Տարհանման մասին լրացուցիչ տեղեկատվություն կհրապարակվի առաջիկայում: Այս պահին բանակցություններ են ընթանում Ռուսաստանի Դաշնության հետ՝ լռության ռեժիմ սահմանելու և մարդասիրական միջանցքի անվտանգությունն ապահովելու համար»,- ասված է հաղորդագրությունում։

Այսօր ՌԴ Պաշտպանության նախարարությունը Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 10-ից Ուկրաինայում «լռության ռեժիմ» է հայտարարել։

ՌԴ ՊՆ-ն պնդում էր, որ այսուհետ ուկրաինական կողմի հետ համաձայնությամբ մարդասիրական միջանցքներ են բացվելու երկրի հարավ-արևելքում շրջափակված քաղաքներից՝ Մարիուպոլից և Վոլնովախայից խաղաղ բնակիչներին դուրս բերելու համար։