Ռուսական զորքերը մոտենում են Ուկրաինայի երկրորդ ամենամեծ միջուկային օբյեկտին. ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան

Լուրեր

10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսական զորքերը մոտենում են Ուկրաինայի մեծությամբ երկրորդ միջուկային օբյեկտին։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը, հայտնում է unian.net-ը՝ CNN-ին հղում տալով։

«Ռուսական ուժերն այժմ գտնվում են 20 մղոն հեռավորության վրա և մոտենում են Ուկրաինայի երկրորդ ամենամեծ միջուկային օբյեկտին», – ասել է նա՝ չնշելով կայանի անունը:

Ըստ Էներգոատոմի՝ էլեկտրաէներգիայի արտադրության առումով Ուկրաինայի երկրորդ միջուկային օբյեկտը Հարավուկրաինական ԱԷԿ-ն է, որը գտնվում է Ուկրաինայի հարավում գտնվող Նիկոլաևի մարզում:

«Նախագահ Պուտինը պետք է դադարեցնի այս հումանիտար աղետը՝ վերջ տալով այս պատերազմին և վերջ տալով Ուկրաինայի ժողովրդի դեմ այս անամոթ հարձակումներին», – հավելել է դեսպանը։

Թոմաս-Գրինֆիլդն ասել է, որ վտանգը պահպանվում է Զապորոժիեի ատոմակայանում բռնկված հրդեհից խուսափելուց հետո էլ։

«Միջազգային հանրությունը պետք է միաձայն պահանջի, որ ռուսական ուժերը դադարեցնեն իրենց վտանգավոր հարձակումը: Եվ, ինչպես ասացի, Ուկրաինայի ժողովուրդը հույսը դնում է մեզ վրա, և մենք չպետք է հուսախաբ անենք»,- ասել է նա: