ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ․ Եթե արդարացնում ես Ուկրաինայի նկատմամբ բռնությունը, վաղ թե ուշ այն կգա քո տուն. Կարեն Անտաշյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 15:19
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 15:13
3 քաղաքացու ուղղորդել ենք անձնագրային, ցուցակում անուն չկար. Իջևանի 38/23 տեղամասի նախագահ
25.10.2026 | 15:02
«Ականատես»․ 233 ընտրատեղամասից 75-ում արձանագրվել է 117 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 14:52
Ինչ խախտումներ են արձանագրվել ՏԻՄ ընտրությունների ընթացքում. «Անկախ դիտորդ»-ի ասուլիսը. ՈւՂԻՂ
25.10.2026 | 14:27
Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումների հետ միաժամանակ քաղաքական քարոզչության վերաբերյալ ահազանգ․ «Ականատես» դիտորդական առաքելություն
25.10.2026 | 14:04
Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագրին կտրամադրվի 1,4 մլն դոլարի դրամաշնորհ
25.10.2026 | 13:53
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.10.2026 | 13:21
ՀՀ-ում աշխատատեղերի խնդիր չկա. տաջիկներ, հնդիկներ, պարսիկներ են աշխատում. Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:11
Գյուղատնտեսությամբ զբաղվելով եմ մեքենաս գնել. Արայիկ Ներսիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:07
ՏԻՄ ընտրությունները Իջևանում․ ինչ իրավիճակ է 38/22 ընտրատեղամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:01
Կենսաբազմազանության պահպանությունը պետք է նոր հնարավորություններ ստեղծի կայուն տնտեսական աճի համար. Միրզոյան
25.10.2026 | 12:52
Աշխարհի առաջնութուն. Անհաջող օր հայ ըմբիշների համար
25.10.2026 | 12:51
Ընտրությունների ընթացքը Գյուլագարակում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 12:45
ԿԸՀ-ն ներկայացրել է 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
25.10.2026 | 12:34
ԿԸՀ-ն՝ որոշ ընտրատեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակման խափանման մասին
Բոլորը

«21-րդ դարում, երբ այնքան խոսվել է քաղաքակրթության, առաջադիմության մասին, երբ ասվել է, որ ինտելեկտուալ դիսկուրսը նախընտրելի է բռնությունից, եթե լռում ես, արդարացնում ես բռնությունը, վաղ թե ուշ այն կգա քո տուն: Եթե չկարեկցենք Ուկրաինայի ժողովրդին, գոյություն ունենալու իրավունք ենք տալիս բռնությանը, որը կարող է երբևէ կիրառվել մեր դեմ»,- Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում բանաստեղծ Կարեն Անտաշյանը՝ խոսելով Ռուսաստանի կողմից Ուկրաինայի նկատմամբ սանձազերծած պատերազմի մասին:

Բանաստեղծն անդրադառնում է նաև հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորմանը, տեսակետ հայտնում, որ պատմական առաքելությունը, որը մեր առջև դնում են ծայրահեղ ազգայնական կազմակերպությունները և ազգային գաղափարախոսության ջատագովները, շատ անիրական է։

«Նախընտրելի է բարևել, խոսել, հաց ուտել, առևտուր անել թուրքերի հետ. սա մեզ համար ճիշտ ճանապարհ է: Անգամ սահմանները փակ լինելու դեպքում, եթե համապատասխան պատմական իրավիճակ ստեղծվի, թուրքերը կարող են ոչնչացնել Հայաստանը, այնպես որ՝ պաշտպանական նկատառումներով անիմաստ է հայ-թուրքական հարաբերությունները փակ և խզված պահել. երկխոսությունն է ճանապարհը»,- ասում է նա:

Կարեն Անտաշյանն անդրադառնում է նաև ներկայիս մտավորականությանը, դրա դերին: Նա նկատում է, որ հասարակությունը, որը չի ծնում տաղանդավոր և միևնույն ժամանակ բարոյական, ընդունելի կերպարներ, հանկարծ այդպիսի մտավորականներ ունենալու հայտ է ներկայացնում և հարցնում` ուր են մեր մտավորականները. «Անշուշտ, ես ծաղրում եմ մտավորականության այն ինստիտուտը, որը հավաստիություն չունի և ինքս ինձ հռչակում եմ «մոտավորական»»:

Մանրամասները` տեսանյութում:

Աննա Բաբաջանյան